Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 20, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Վրաց թագավորություն
Վրաց թագավորություն

Վրաց թագավորություն (վրաց.՝ საქართველოს სამეფო` սաքարթվելոս սամեփո), միջնադարյան պետություն Կովկասում և Հայկական լեռնաշխարհում 1008-1490 թվականներին։ Հիմնադրել է Աբխազիայի արքա Բագրատ III-ը 1008 թվականին։ Երկիրը կառավարել է Բագրատիոնիների թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 380 000 քառ. կմ՝ Թամար թագուհու օրոք (1184-1213)։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Քութայիսը։ 1122 թվականից Դավիթ Շինարարը մայրաքաղաքը տեղափոխում է վրացական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Թբիլիսի։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում Բյուզանդական կայսրությունը և Սելջուկյան սուլթանությունը, իր մեջ ներառել է բազմաթիվ հարևան և հեռավոր երկրներ։ շարունակել...