Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 13, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Թեղենյաց համալիր
Թեղենյաց համալիր

Թեղենյաց վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային ու գրչության կարևոր կենտրոն էր։ Այն գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս՝ Թեղենիսի կամ Թեղենյաց լեռների անտառապատ լանջերին։ Վանքային համալիրը բաղկացած է զույգ որմնամույթերով «գմբեթավոր դահլիճ» տիպին պատկանող Կաթողիկե եկեղեցուց, գավթից, սեղանատնից, գրչատնից և գավթին հյուսիսից հարող կառույցից, հիմնական հուշահամալիրից 30 մ արևելք գտնվող 5–7-րդ դարերի քառախորան փոքր եկեղեցուց։ Պեղման աշխատանքները սկսվել են 1979 թվականին հնագետ-վիմագրագետ Գագիկ Սարգսյանի կողմից և որոշ ընդհատումներով շարունակվում են մինչ օրս։ Թեղենյաց վանքը գրավոր աղբյուրներում հիշատակվում է դեռևս 8-րդ դարից և իր բուռն ծաղկմանն է հասնում 11–13-րդ դարերում` Վաչուտյանների իշխանական տոհմի օրոք։ Այն շարունակում է գործել ընդհուպ մինչև 17-րդ դարը, որից հետո վանքը մատենագիտական և վիմագրական աղբյուրներում, որքանով հայտնի է, հիշատակվում է, սակայն ոչ որպես գործող վանք շարունակել...