Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 26, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Ամորիումի պաշարում, արաբա-բյուզանդական պատերազմի կարևոր դրվագներից մեկը: 838 թվականի օգոստոսին կամ սեպտեմբերին՝ կարճատև պաշարումից հետո, բյուզանդական Ամորիում քաղաքը գրավվել և ոչնչացվել է Աբբասական խալիֆայության բանակի կողմից, խալիֆ Ալ-Մութասիմի (833-842 թվականներ) գլխավորությամբ: Տվյալ իրադարձությունը արաբների պատասխանն էր նախորդ տարում դեպի խալիֆաթի սահմանային շրջաններ բյուզանդացիների կողմից կազմակերպված արշավանքին, երբ բյուզանդացիները ոչնչացրին խալիֆի հայրենի քաղաքի՝ Զապետայի բնակչությունը: Դրան ի պտասխան Ալ-Մութասիմը որոշեց ներխուժել Բյուզանդիա՝ նպատակ ունենալով նվաճել Փոքր Ասիայի արևմտյան մասում գտնվող Ամորիումը՝ Ամորումյան արքայատոհմի հայրենի քաղաքը: Այդ արքայատոհմին էր պատկանում իշխող կայսր Թեոֆիլը (829-842 թվականներ): Քաղաքի վրա հարձակվելու համար, որը 9-րդ դարում դարձել էր կայսրության կարևոր քաղաքներից մեկը, Ալ-Մութասիմը հավաքեց 80 հազարանոց բանակ, որը բաժանեց երկու մասի: Դրանցից մեկը հարձակվեց հյուսիս-արևելքից, մյուսը՝ հարավից: Հյուսիս-արևելյան զորքը 838 թվականի հուլիսի 22-ին Անզեի մոտ ջախջախեց Թեոֆիլի գլխավորած բյուզանդական զորքը: Դա թույլ տվեց արաբներին թափանցել բյուզանդական Փոքր Ասիայի խորքը: Արաբական երկու զորքերը միավորվեցին Անկարայի մոտ, որը լքված գտան: Քաղաքը թալանելուց հետո... Ավելին