Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 46, 2021 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության փլուզում (այլ կերպ՝ լուծարում, կազմալուծում, ռուս.՝ Распад СССР), 1991 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ գերագույն խորհրդի հանրապետությունների խորհուրդի կողմից ընդունված որոշման համաձայն նախկին խորհրդային պետությունների անկախության ճանաչում և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ստեղծում։ Այս որոշումից օր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, ԽՄԿԿ ԿԿ նախկին գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է պաշտոնից հեռանալու, ինչպես նաև տվյալ պաշտոնի գոյությունը դադարեցնելու մասին, իր տեղը զիջելով ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինին։ Նույն օրը, երեկոյան ժամը 7:32-ին, Կրեմլի հրապարակում իջեցվել է ԽՍՀՄ պետական դրոշը և փոխարինվել Ռուսաստանի Դաշնության դրոշով։

Մինչ այդ, 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքում գտնվող Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Բելառուսի (ԲԽՍՀ), Ռուսաստանի (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի (ՈւԽՍՀ) ղեկավարները ստորագրել էին համաձայնագիր, որով ԽՍՀՄ-ը փաստացիորեն դադարում էր գոյություն ունենալուց, և դրան փոխարինելու էր գալիս Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) ոչ պետական կազմավորումը։ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին հռչակագիր ընդունվեց Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում՝ Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Հայաստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի մասնակցությամբ (հռչակագրին չէին մասնակցել Մերձբալթյան երկրները և Վրաստանը1989 թվականից ԽՍՀՄ ողջ տարածքում սկիզբ առած շարժումներով և երկրի փլուզմամբ նաև վերջ է դրվել շուրջ 50 տարի տևած «Սառը պատերազմին», որի ժամանակ Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը հաստատվել էին որպես գերտերություններ․․․Ավելին