Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 46, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Շուշի, քաղաք Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում, որի վարչական կենտրոնն է։ Մինչև 1923 թվականը՝ Պարսկաստանի և Ցարական Ռուսաստանի տիրապետության ժամանակաշրջանում այն եղել է վերջինների կազմում գտնվող կիսանկախ Արցախի քաղաքական-մշակութային կենտրոնը։ Մինչև 20-րդ դարի կարևոր դերակատարություն ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ 1920 թվականին թուրքերի կողմից ավերվել է և հայաթափվել: Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1992 թվականի մայիսի 9-ին հայկական զինված ուժերի կողմից ազատագրվել է նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներից։

Որոշ ուսումնասիրողների կարծիքով Շուշի անունը ծագում է նրանից արևելք գտնվող Շոշ գյուղից: Ոմանց կարծիքով Շուշի անվանումը առաջացել է «շոշ» բառից։ Արցախյան բարբառում երիտասարդ ծառերը կոչվում են նաև շոշ, իսկ դրանց պուրակը՝ շոշոտf:

Շուշի տեղանվանումը, ըստ երևույթին, տեղանքը բնութագրող անվանում է։ Քանի որ քաղաքը գտնվում է ժայռի (լեռան) գագաթին (այն մի փոքրիկ սարավանդ է հիշեցնում), որն էլ կարող է ընկած լինել քաղաքանվան հիմքում։ Նկատենք, որ արցախի բարբառից հյուսիսկովկասյան լեզուներին անցած որոշ չափով այդ անունը հիշեցնող բառեր կան։ Այսպես օրինակ, ագուլերեն «սու»-լեռ և չեչեներեն «շու»-բլուր, մի արմատ, որը կրկնելու դեպքում (ինչպես այն հանդիպում է հատկապես հին հայերենում և խեթերենում, ապա կունենանք «շուշու», այսինքն ճիշտ այն, ինչն անհրաժեշտ է «Շուշի» քաղաքանվան ստուգաբանության համար։ Նկատենք, որ միջնադարում Շուշի տեղանունը հիշատակվում է հենց Շուշու ձևով. 1428 թ. ընդօրինակված Ավետարանի նույն տարում գրված հիշատակարանում «...ի յաշխարհիս Աղուանից, ի վիճակս Ամարասայ, ի գեղա Շուշու կոչեցեալ...»

Շուշին տարբեր ժամանակներում հիշատակվել է «Քարի գլուխ, (Քարագլուխ տարբերակը վերաբերում է Շիկաքար-Արավուս բնակավայրին (Ասկերանի շրջանում)) Քարագլխի բերդ, Քար, Քարագլխի սղնախ, հաճախ նաև Շոշի բերդ, Շոշի»։ Շուշիի հին բնակավայր լինելու մասին վկայում է 1428 թվականին Տեր-Մանվելի ստեղծած Ավետարանը, որտեղ նշված է, որ «արդ գրեցավ աստուածագիծ սուրբ Աւետարանս ձեռամբ ոգնամեղ և ապիկար գրչի տէր Մանաւելի, ի թւականութեանս Հայոց ՊՀԷ (1428), ի յաշխարհիս Աղուանից, ի վիճակս Ամարասայ, ի գեղս Շուշու կոչեցեալ, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնիս, ի կաթողիկոսութեան տէր Յոհանիսի... Ավելին