Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 46, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լագրանժի կետերը երկու մարմինների համակարգում
Լագրանժի կետերը երկու մարմինների համակարգում

Լագրանժի կետ, լիբերացիայի կետ (լատին․՝ librātiō - ճոճում) կամ L-կետ, երկու մեծ զանգված ունեցող մարմինների համակարգում կետ, որում երրորդ մարմինը կարող է մնալ անշարժ այս մարմինների նկատմամբ, ունենալով անհամեմատելի փոքր զանգված, որի վրա չեն ազդում այլ ուժեր բացի առաջին երկու մարմինների ձգողականության ուժերից:

Առավել ճշգրիտ Լագրանժի կետերը իրենցից ներկայացնում են երեք մարմնի խնդրի մասնավոր դեպք, երբ բոլոր արմինների ուղեծրերը հանդիսանում են շրջանաձև և նրանցից մեկի զանգվածը շատ անգամ փոքր է մյուս երկուսինից։ Այս դեպքում կարելի է համարել, որ երկու զանգվածեղ մարմինները պտտվում են իրենց ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջ հաստատուն անկյունային արագությամբ:

Տարածության մեջ նրանց շուրջ կան հինգ կետեր, որտեղ գտնվելու դեպքում երրորդ մարմինը, ունենալով անհամեմատելի փոքր զանգված, կարող է մնալ անշարժ պտտվող հաշվարկի համակարգում, կապված մեծ մարմինների հետ։ Այս կետերում փոքր մարմնի վրա ազդող ձգողականության ուժերը հավասարակշռվում են կենտրոնախույզ ուժով: Լագրանժի կետերը ստացել են իրենց անունը մաթեմատիկոս Ժոզեֆ Լագրանժի պատվին, ով առաջինն է հայտնաբերել այս երևույթը 1772 թվականին ...

Շարունակել