Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 43, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Թամանյանի հուշարձանը Երևանում
Թամանյանի հուշարձանը Երևանում
Հոդվածը բարելավվել է «Վիքին սիրում է Երևանը» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Վիքին սիրում է Երևանը» նախագծի շրջանակներում։

Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյան (մարտի 4 (16), 1878, Կրասնոդար, Ռուսական կայսրություն - փետրվարի 20, 1936, Երևան, Հայկական ԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս (1914), ՀԽՍՀ ժողովրդական ճարտարտապետ (1926), հայ նոր ճարտարապետության հիմնադիր

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1898 թվականին ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարան։ 1904 թվականին ավարտել է Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։

1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ՝ ակադեմիայի փոխնախագահի իրավունքներով։ Երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում՝ նախագծելով և տարբեր քաղաքներում կառուցելով բազմաթիվ շինություններ։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923 թվականին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն ստեղծագործական գործունեություն։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ Պետպլանի փոխնախագահ (1923 թվականից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924 թվականից) և ... Ավելին