Jump to content

Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 41, 2025 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Կատարավոր կոկորդիլոս (լատին․՝ Crocodylus porosus), ժամանակակից խոշոր սողուններ, որոնք պատկանում էին կոկորդիլոսի կարգի իրական կոկորդիլոսների ընտանիքին։

Իր կարգի ամենամեծ ներկայացուցիչն է, ինչպես նաև ամենամեծ ցամաքային կամ ափամերձ գիշատիչը։ Այս տեսակի արուները կարող են ունենալ մինչև յոթ մետր երկարություն, մինչև երկու տոննա զանգված։ Միակ ժամանակակից կոկորդիլոսներն են, որոնք պարբերաբար աճում են ավելի քան 5,2 մետր երկարությամբ։ Մյուս կողմից, էգ կատարավոր կոկորդիլոսները նկատելիորեն փոքր են արուներից, և ընդհանուր առմամբ, զիջում են կոկորդիլոսների որոշ այլ տեսակների էգերին։

Կատարավոր կոկորդիլոսը կարող է ապրել աղի ջրի մեջ, բայց, որպես կանոն, ապրում է մանգրովային ճահիճներում, գետաբերաններում, ծովածոցերում և գետերի ստորին հոսանքներում։ Այն ավելի լայն տարածում ունի, քան ցանկացած այլ ժամանակակից կոկորդիլոս․ նրա արեալն սկսվում է Հնդկաստանի արևելյան ափից՝ հարավում անցնելով Հարավարևելյան Ասիայի երկրների մեծ մասի տարածքներով և հասնելով մինչև Հյուսիսային Ավստրալիա։ Նախկինում կատարավոր կոկորդիլոսը ավելի տարածված է եղել, հանդիպել է Աֆրիկայի արևելյան ափերին և Ճապոնիայի հարավային ափերին։

Իր հսկայածավալ արեալում կատարավոր կոկորդիլոսը գտնվում է սննդային շղթայի բարձր դիրքում։ Հայտնի են դեպքեր, երբ կատարավոր կոկորդիլոսները հարձակվել են այլ զարգացած գիշատիչների` շնաձկների և մեծ կատուների վրա։ Երիտասարդ առանձնյակներն ու էգերը հիմնականում սնվում են մանր կենդանիներով, մինչդեռ մեծահասակ արուները գերադասում են որսալ խոշոր կենդանիներ։ Կատարավոր կոկորդիլոսը նույնպես որոշակի ներդրում է ունեցել մարդկության ոչնչացման գործում, չնայած կոկորդիլոսների հարձակման հետևանքով մահվան դեպքերը հաճախ չափազանցված են։

Կատարավոր կոկորդիլոսների ինչպես արուները, այնպես էլ` էգերը տարածքային կենսակերպ են վարում։ Արուները բազմացման սեզոնի ընթացքում անհանդուրժող են միմյանց նկատմամբ և հաճախ դաժան կռիվներ են մղում (հաճախ՝ ճակատագրական)։

Հնագույն ժամանակներից (նեղոսյան կոկորդիլոսի նման) կատարավոր կոկորդիլոսը շատ մշակույթներում վախի և երկրպագության առարկա է եղել իր ուժի, վտանգավորության, անվախության պատճառով․․․Ավելին