Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 4, 2019 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թվաբանություն, մաթեմատիկայի բաժին, որն ուսումնասիրում է թվերը, նրանց հատկությունները և հարաբերությունները։ Թվաբանության ուսումնասիրման առարկան թիվ հասկացությունն է, դրա գաղափարների մշակումը (բնական, ամբողջ, ռացիոնալ, իրական, կոմպլեքս) և հատկությունների ուսումնասիրությունը։ Թվաբանության մեջ ուսումնասիրվում է չափումներ, հաշվողական գործողություններ (գումարում, հանում, բազմապատկում, բաժանում) և հաշվարկման մեթոդներ։ Առանձին ամբողջ թվերի ուսումնասիրությամբ զբաղվում է բարձրագույն թվաբանությունը կամ թվերի տեսությունը։ Թվաբանության տեսությունը ուշադրություն է դարձնում թվերի որոշմանը, սահմանմանը և անալիզին, այն դեպքում երբ աքսեոմատիկ թվաբանությունը հենվում է տրամաբանական կառուցվածքների՝ պրեդեկատների և աքսիոմաների վրա։ Թվաբանությունը հնագույն գիտություն է, այն հիմնական մաթեմատիկական գիտություններից մեկն է և սերտ կապված է երկրաչափության, հանրահաշվի և թվերի տեսության հետ: Թվաբանության առաջացման պատճառ դարձավ հաշվարկի և գումարման գործնական անհրաժեշտությունը, գյուղատնտեսության կենտրոնացման ժամանակ հաշվապահական հաշվառման հետ կապաված։ Խնդիրների լուծման բարդացման հետ գիտությունն ավելի զարգացավ։ Թվաբանության զարգացման մեջ մեծ ավանդ են ունեցել հույն մաթեմատիկոսները, մասնավորապես փիլիսոփա պյութագորասականները, որոնք փորձում էին թվերի օգնությամբ հաշվել և նկարագրել աշխարհի բոլոր օրինաչափությունները։ Միջնադարում թվաբանությունը, նեոպլատոնականներից հետո դասվեց այպես կոչվող յոթ ազատ արվեստների շարքին։ Այն ժամանակ թվաբանության պրակտիկ օգտագործման հիմնական ոլորտներն էին առևտուրը, շինարարությունը և նավագնացությունը։ Սրա հետ կապված հատուկ նշանակություն ստացան իրացիոնալ թվերի մոտավոր հաշվարկները, որոնք առաջին հերթին անհրաժեշտ էին երկրաչափական պատկերների կառուցման համար։ Թվաբանությունը հատկապես բուռն զարգացավ հնդկաստանում և իսլամի երկրներում, որտեղից էլ մաթեմատիկական մտքի ձեռքբերումները տարածվեցին դեպի շարունակություն․․․