Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 29, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Լեզվաբանություն, գիտություն, որի ուսումնասիրության առարկան լեզուն է, լեզվի կառուցվածքը, բովանդակությունը և լեզուն՝ համատեքստի մեջ: Լեզվի ուսումնասիրության ոլորտում կատարված առաջին քայլերն իրականացվել են դեռևս մ.թ.ա. 4-րդ դարում, երբ հնդիկ քերականագետ Պանինին իր «Ատադհյայի» («Astādhyāyl» - «Ութնամատյան») աշխատանքում նկարագրեց սանսկրիտ լեզուն:

Լեզվաբանները սովորաբար վերլուծում են մարդկային լեզուն՝ ուսումնասիրելով արտասանության և նշանակության միջև կապը: Հնչյունաբանությունը ուսումնասիրում է խոսքի և լեզվի հնչյունները և նրանց ձայնային և արտասանական հատկությունները: Լեզվի բովանդակության ուսումնասիրությունը մյուս կողմից զբաղվում է այն հարցով, թե ինչպես են լեզուները կոդավորում առարկաների, հատկությունների և աշխարհի այլ երևույթների միջև եղած հարաբերությունները՝ իմաստ հաղորդելու, վերլուծելու և տալու, ինչպես նաև երկիմաստությունը գտնելու և վերացնելու համար: Մինչդեռ իմաստաբանության ուսումնասիրությունը զբաղվում է ճշմարիտ հետևություններով, գործաբանությունը զբաղվում է այն հարցով, թե ինչպես է իրավիճակային համատեքստը ազդում իմաստի վրա:

Քերականությունը կանոնների համակարգ է, որը կառավարում է տվյալ լեզվում արտահայտությունների գործածությունը: Այս կաննոները... Ավելին