Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 22, 2019 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախաշրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախաշրջանակներում։

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը (թուրքերեն՝ Mustafa Kemal Atatürk), թուրքական բանակի սպա, հեղափոխական, հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը՝ լինելով հանրապետության առաջին նախագահը 1923-1938 թվականների ընթացքում։ Գաղափարական տեսանկյունից ծայրահեղական և ազգայնմոլ էր, իսկ նրա քաղաքականությունը և գաղափարախոսությունը հայտնի է քեմալիզմ անվամբ։

Աթաթուրքը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գալիպոլիի ճակատամարտում ապահովել է Օսմանյան կայսրության հաղթանակը։ Առաջին համաշխարհային պատերազմում կայսրության պարտությունից և դրան հետևած կազմալուծումից հետո նա ղեկավարել է թուրքական ազգային շարժումը, որը պայքարում էր ընդդեմ Դաշնակից պետությունների, որոնք ցանկանում էին իրար մեջ բաժանել Թուրքիայի հիմնական տարածքները։ Ստեղծելով տարածքային կառավարություն Թուրքիայի ներկայիս մայրաքաղաք Անկարայում՝ նա կարողացել է հաղթել Դաշնակիցների ուղարկած ուժերին. այն հետագայում հայտնի է դառնում թուրքական ազատագրական պատերազմ անունով։ Նա, այնուհետև, վերացրեց արդեն իսկ քայքայված Օսմանյան կայսրությունը և դրա փոխարեն հայտարարեց Թուրքիայի Հանրապետության հիմնադրման մասին։ Որպես նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության նախագահ՝ Աթաթուրքը իրականացրեց քաղաքական, տնտեսական և մշակութային բարեփոխումներ, որի վերջնական նպատակն էր ստեղծել ժամանակակից, առաջադեմ և աշխարհիկ ազգ-պետություն։ Նա տարրական կրթությունը դարձրել է անվճար և պարտադիր՝ բացելով հազարավոր նոր դպրոցներ ողջ երկրի տարածքում։ Նա նաև ներկայացրեց լատինատառ թուրքական այբուբենը, որը փոխարինեց օսմանյան այբուբենին։ Թուրք կանայք ձեռք բերեցին քաղաքական և քաղաքացիական հավասար իրավունքներ Աթաթուրքի նախագահության շրջանում՝ առաջ անցնելով շատ արևմտյան երկրներից։ Մասնավորապես № 1580 հոդվածով կանայք 1930 թվականի ապրիլի 3-ին ստացան իրավունք՝ մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իսկ մի քանի տարի անց՝ 1934 թվականին, ընտրություններին մասնակցելու ամբողջական իրավունք ստացան՝ շատ ավելի շուտ, քան աշխարհի շատ այլ երկրներ։ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը մահացել է 1938 թվականի նոյեմբերի 10-ին 57 տարեկան հասակում Դոլմաբահչեի պալատում և ի պատիվ նրա կատարվել է պետական հուղարկավորություն։ 1953 թվականին կառուցվել է նրա պատկերազարդ դամբարանը, որը գտնվում է Խաղաղության զբոսայգում՝ ի պատիվ նրա հայտնի խոսքի՝ «Խաղաղություն հայրենիքում... Ավելին