Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 18, 2022 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Թուրքերի ներխուժումը Կիպրոս (հուն․՝ Τουρκική εισβολή στην Κύπρο, թուրքերեն՝ Kıbrıs Barış Harekâtı), թուրքերի ռազմական ներխուժումը Կիպրոս կղզի։ Այն սկսվել է 1974 թվականի հուլիսի 20-ին և ավարտվել 1974 թվականի օգոստոսի 18-ին՝ Կիպրոսի պետական հեղաշրջմամբ և թուրքական զորքերի կողմից կղզու 40 %-ի գրավմամբ։

Հեղաշրջումը կատարվել է Հունաստանի ռազմական դիկտատուրայի կողմից՝ Կիպրոսի ազգային գվարդիայի միջոցով։ Այն գահընկեց արեց Կիպրոսի նախագահ և կրոնապետ արքեպիսկոպոս Մակարիոսի կառավարությանը։ Նրան փոխարինեց իշխանամետ ղեկավար Էնոսիս Նիկոս Սամպոսը։ Նախքան զինադադարի կնքվելը՝ 1974 թվականի հուլիսին թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս և գրավեցին կղզու 3 %-ը։ Հունական զինվորական խունտան փլուզվեց և նրան փոխարինելու եկավ ժողովրդավարական կառավարությունը։

1974 թվականի օգոստոսին Թուրքիայի ուժերը հերթական անգամ ներխուժեցին Կիպրոս և գրավեցին կղզու մոտ 40 %-ը։ 1974 թվականից Կիպրոսի թուրքական և հունական գոտիների բաժանման գիծը ՄԱԿ-ի կողմից որակվեց որպես բուֆերային գոտի։ Այն հաճախ անվանվում է նաև «Կանաչ գիծ»։ Կիպրոսի ավելի քան մեկ քառորդ բնակչությունը (այն կազմում է Հունական Կիպրոսի բնակչության 1/3-ը) տեղահանվեցին։ Արդյունքում Հյուսիսային Կիպրոսի բնակչության մոտ 80 %-ը կազմող հույները տեղահանվեցին թուրքերի կողմից զավթված հողերից․․․ Ավելին