Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 17, 2019 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նագիբ Մահֆուզ (արաբ․՝ نجيب محفوظ‎‎), եգիպտացի գրող։ Առաջին արաբ գրողն է, որ գրականության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի (1988 թ.)։ Նագիբ Մահֆուզն ու Թաուֆիկ ալ-Հաքիմը համարվում են արաբական գրականության ժամանակակից առաջին հեղինակները, որ անդրադարձել են էքզիստենցիալիստական թեմաների։ Իր գրական գործունեության ավելի քան յոթանասուն տարիների ընթացքում հրատարակել է 34 վեպ, ավելի քան 350 պատմվածք, բազմաթիվ ֆիլմերի սցենարներ և հինգ պիեսներ։ Նրա բազմաթիվ ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են եգիպտական ու արտասահմանյան ֆիլմեր։

Մահֆուզի «Ռադոբիս» վեպը թարգմանվել է հայերեն և հրատարակվել 2015 թվականին։ Նագիբ Մահֆուզը ծնվել է 1911 թվականի դեկտեմբերի 11-ինԿահիրեում՝ պետական պաշտոնյայի ընտանիքում։ Նրան կոչել են ի պատիվ եգիպտացի հայտնի բժիշկ, եգիպտական մանկաբարձության և գինեկոլոգիայի հիմնադիր Նագիբ Փաշա Մահֆուզի, որ ներկա է եղել ապագա գրողի ծնունդին։ Մահֆուզը եղել է իր ընտանիքի ամենակրտսեր՝ յոթերորդ երեխան և ունեցել է չորս ավագ եղբայր և երկու ավագ քույր։ Սակայն նրա քույրերն ու եղբայրները բավական մեծ են եղել իրենից, և մանկության տարիներին իսկական ջերմ ու վստահությամբ լի հարաբերություններ նրանց միջև չեն եղել։ Մահֆուզն իր ծնողների մասին քիչ է պատմել։ Հայտնի է, որ հայրը եղել է քաղաքացիական ծառայող՝ հաշվետար կամ հաշվապահ, սակայն բավական վաղ հեռացել է պաշտոնից, որպեսզի վարի իր առևտրական ընկերոջ գործերը։ Ավելին


Հոդվածը բարելավվել է «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» նախագծի շրջանակներում
Հոդվածը բարելավվել է «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» նախագծի շրջանակներում

Հոդվածը բարելավվել է «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» նախագծի շրջանակներում։