Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 13, 2019 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Սառա Բեռնար
Սառա Բեռնար
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախաշրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախաշրջանակներում։

Սառա Բեռնար (ֆր.՝ Sarah Bernhardt), ֆրանսիացի նշանավոր դերասանուհի, իր ժամանակին ճանաչվել է որպես «աշխարհի երբևիցե ապրած ամենահռչակավոր դերասանուհի»՝ երկրպագուների կողմից արժանանալով «Աստվածային Սառա» անվանը։ Հայտնի է դարձել 19-րդ դարի 70-ական թվականների սկզբներին՝ Ֆրանսիայում, իսկ հետագայում շլացուցիչ հաջողությամբ հանդես է եկել Եվրոպայի և Ամերիկայի բեմերում։ Նրա խաղացանկը հիմնականում կազմված էր լուրջ դրամատիկական դերերից։ Բեռնարի լավագույն դերերից են՝ դոննա Սոլ («Էրնանի» Հյուգո), Մարգարիտա Գոտիե («Կամելիազարդ տիկինը» Դյումա-որդի), Թեոդորա (Սարդուի համանուն պիեսը), Անուրջների արքայադուստրը (Ռոստանի համանույն պիես), Ռեյխշտադտի դուքս (Ռոստանի «Արծվի ձագ» պիես), Համլետ (Շեքսպիրի համանուն ողբերգություն), Լորենցաչչո (Մյուսսեի համանուն պիես)։ Թողել է բեմը 1922 թվականին։ Ռոստանն անվանել է նրան «դիրքերի թագուհի և ժեստերի արքայադուստր», Հյուգոն գովաբանել է նրա «ոսկե ձայնը»: Նա մի քանի թատերական շրջագայություններ է կատարել աշխարհով, եղել է առաջին դերասանուհին, ով ձայնագրություններ է կատարել և խաղացել է շարժանկարներում:

Saran հոլանդացի-հրեա կուրտիզանուհի, բարձր դասի այցելուներ ունեցող մարմնավաճառ Հուդիթ Բեռնարի ապօրինի դուստրն էր: Նրա հոր անունը հայտնի չէ: Ըստ որոշ աղբյուրների, նա ենթադրաբար հարուստ վաճառականի որդի էր, Լա Հավրեից: Բեռնարը հետագայում գրել է, որ որ իր հայրը վճարել է իր կրթության համար, պնդել է, որ աղջիկը մկրտություն ստանա որպես կաթոլիկ և բավականին գումար է թողել նրա համար: Նրա մայրը հաճախ է ճամփորդել և քիչ է տեսել իր դստերը: Նա աղջկան դայակի հետ նախ տեղավորել է Բրիթանի շրջանում, հետո` Փարիզի Նեուիլի արվարձանում: Երբ Սառան 7 տարեկան էր, մայրը նրան ուղարկում է երիտասարդ օրիորդների դպրոց Աութեուիլում, ուսման համար վճարում էր հոր միջոցներով: Այստեղ նա առաջին անգամ մասնակցել է թատերական ներկայացման` խաղալով «Քլովիլդ» ներկայացման մեջ Փերիների թագուհու դերը:

Քանի դեռ Սառան դպրոցում էր, նրա մայրը հայտնվում է Փարիզի կուրտիզանուհիների վարկանիշի ամենաբարձր տեղերում` շփվելով քաղաքական գործիչներր, բանկիրների, գեներալների ու գրողների հետ: Նրա ընկերների մեջ էր Նապոլեոն 3-րդ կայսեր եղբայր և ֆրանսիական օրենսդրական մարմնի նախագահ Շառլ դե Մոնրին: 10 տարեկանում, Մոնրիի հովանավորությամբ Սառան ընդունվել է Վերսալի մոտ գտնվող Ավգուստին կաթոլիկ դպրոց: Կաթոլիկ դպրոցում նա խաղացել է «Թոբիթը և հրեշտակը» օպերայի Ռաֆայել հրեշտակապետի հատվածում: Նա հայտարարել է իր` միանձնուհի դառնալու մտադրության մասին, սակայն միշտ չէ, որ հետևել է կաթոլիկ դպրոցի կանոններին: Նա մեղադրվել է սրբապղծության մեջ, երբ իր մողեսի համար կազմակերպել է քրիստոնեական թաղում` ծեսերով ... Ավելին