Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 1, 2019 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Քեյփթաունի համայնապատկերը
Քեյփթաունի համայնապատկերը

Քեյփթաուն (Կապշտադ) (անգլ.՝ Cape Town, աֆրիկաանս՝ Kaapstad), Հարավաֆրիկյան Հանրապետության օրենսդրական մայրաքաղաքը։ Բնակչության թվաքանակով պետության երկրորդ քաղաքն է Յոհաննեսբուրգից հետո։ Այն նաև Արևմտյան Քեյփ վարչական շրջանի մայրաքաղաքն է և վարչական կենտրոնը։

Քաղաքում է տեղակայված Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանը, այն նաև պետության օրենսդրական մայրաքաղաքն է։ Գտնվում է երկրի հարավ-արևմուտքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին՝ Բարեհուսո հրվանդանից ոչ հեռու։ Քաղաքը հայտնի է իր նավահանգստով, ինչպես նաև Սեղան սարով։ 2014 թվականի տվյալներով Քեյփթաունը ներառվել է Աֆրիկայի 10 ամենահայտնի քաղաքների շարքում և այստեղ է բնակվում Արևմտյան Քեյփ վարչական շրջանի բնակչության 64%-ը։ Այն աշխարհի բազմամշակութային քաղաքներից մեկն է և գրավիչ է Հարավաֆրիկյան Հանրապետություն ներգաղթածների համար։ 2014 թվականին քաղաքն անվանվեց Արդյունաբերական Դիզային Միջազգային Ընկերության կողմից Աշխարհի Դիզայնի մայրաքաղաք։ 2014 թվականին Քեյփթաունը ճանաչվեց աշխարհում այցելելու համար լավագույն վայրը, ինչպես ամերիկյան Նյու Յորք Թայմսի, այնպես էլ բրիտանական Դեյլի Թելեգրաֆի կողմից։

Քեյփթաունը տեղակայված է Թեյբլ ծովածոցի ափին և հանդիսանում է Հարավաֆրիկյան Հանրապետության ամենահին քաղաքային բնակավայրը, որն սկսել է զարգանալ Հոլանդական արևելյան հնդկական ընկերության կողմից՝ որպես կայան հոլանդական ապրանքները Արևելյան Աֆրիկա տեղափոխելու համար։ 1652 թվականի ապրիլի 6-ին Յան վան Ռիբեկի ժամանմամբ հիմք դրվեց առաջին եվրոպական բնակավայրի ստեղծմանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Քեյփթաունն արագորեն զարգացավ, ծառայեց իր առաջնային նպատակին և գործեց որպես Բարեհուսո ամրոցի առաջավոր պահակակետ՝ դառնալով Կապի գաղութի տնտեսական և մշակութային կենտրոնը։ Մինչև Վիտվանտերադյան ոսկե տենդը և Յոհաննեսբուրգի զարգացումը Քեյփթաունը հանդիսանում էր Հարավաֆրիկյան Հանրապետության ամենամեծ քաղաքը։

2011 թվականի մարդահամարի տվյալներով Քեյփթաունի բնակչությունը կազմում է 3,740,026 մարդ: Քեյփթաունի մակերեսը կազմում է 2444,97 կմ2, դա ավելի մեծ է, քան ՀԱՀ մյուս քաղաքներինը: Բնակչության խտությունը, որպես կանոն, ցածր է Քեյփթաունում... Ավելին