Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 04, 2021 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Կենտավրոսի ալֆա (անգլ.՝ Alpha Centauri, լատիներեն α Centauri, կրճատ՝ Alpha Cen կամ α Cen), Արեգակնային համակարգության ամենամոտ մոլորակային ու աստղային համակարգ, որը գտնվում է Արեգակից 4.37 լուսային տարի (1.34 պարսեկ) հեռավորության վրա։ Եռաստղ համակարգ է, բաղկացած երեք աստղերից՝ Կենտավրոսի ալֆա A (պաշտոնապես՝ Ռայջլ Կենտավրոս (անգլ.՝ Rigil Kentaurus)), Կենտավրոսի ալֆա B (պաշտոնապես՝ Թոլիման (անգլ.՝ Toliman)) և Կենտավրոսի ալֆա C (պաշտոնապես՝ Կենտավրոսի Պրոքսիմա (անգլ.՝ Proxima Centauri))։

Կենտավրոսի ալֆա A-ն և B-ն արևանման աստղեր են (Դեղին թզուկ և նարնջագույն թզուկ) ու միասին ձևավորում են Կենտավրոսի ալֆա AB կրկնակի աստղը։ Անզեն աչքով այս երկուսը դիտվում են որպես −0.27 տեսանելի աստղային մեծությամբ մեկ աստղ, որը Կենտավրոսի հարավային համաստեղության ամենապայծառ աստղն է և երրորդ ամենապայծառը գիշերային երկնքում․ ամենապայծառ աստղերը Սիրիուսն ու Կանոպուսն են։

Կենտավրոսի ալֆա A-ն ունի արևից 1.1 անգամ ծանր զանգված և 1.519 անգամ ավելի լուսատվություն, իսկ ալֆա B-ն ավելի փոքր է ու թույլ՝ ունի արևի զանգվածի 0.907 և արևի լուսատվության 0.445 չափը։ Աստղերի այս զույգը պտտվում է ընդհանուր ուղեծրի շուրջ՝ մեկ ամբողջական պտույտ գործելով 79.91 տարում։ Նրանց էլիպսաձև ուղեծիրն էքսցենտրիկ է, այնպես որ A և B աստղերի միջև հեռավորությունը տատանվում է 35.6 աստղագիտական միավորից (AU) (որը հավասար է Պլուտոնի ու արեգակի միջև հեռավորությանը) մինչև 11.2 աստղագիտական միավոր, որը հավասար է... Ավելին