Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 49, 2022 թ.
- ... այս խաչքարի (նկարում) վիմագրությունը պնդում է, որ Պետրոս վարդապետը երկնային նշանի օգնությամբ 1175 թվականին տեսել է Արագածոտնի ազատարարներին՝ դեպքերից 20 տարի առաջ։
- ... չինական մուլտֆիլմի ինչպես չինարեն, այնպես էլ անգլերեն տարբերակներում կախարդական վիշապին հնչյունավորել է Ջեքի Չանը։
- ... առաջին հնդիկը, որ դարձել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ և միաժամանակ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր, պնդել է, թե բանաձևերն ինքը երազում է տեսել և ներշնչվել Նամագիրի աստվածուհու օգնությամբ։
- ... այս հունգարացին Առաջին համաշխարհային պատերազմում վիրավորվելուց հետո պնդել է, որ չի կարող քնել, և այդպես ապրել է ևս 40 տարի։
- ... ձեռքով փորված աշխարհի ամենախոր ջրհորը փորել են զուտ խնայողության՝ քաղաքային ջրագծից չօգտվելու համար, և նրա խորությունը 10 մետրով ավելի է Էմփայր Սթեյթ Բիլդինգի բարձրությունից։