Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 25, 2018 թ.
- ... Օկտավիանոս կայսրը իր բժշկին սպառնացել է վերջին շնչում՝ ասելով, որ եթե ինքը մեռնի, կհրամայի կախել բժշկին:
- ... 1553 թվականին մահամերձ Ֆրանսուա Ռաբլեի վերջին խոսքերն էին. «Իջեցրե՛ք վարագույրը. կատակերգությունն ավարտված է»:
- ... Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը 2006 թվականին ազատվել է դեսպանի պարտականությունից՝ ԱՄՆ Կոնգրեսից Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի համար:
- ... Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի 2018 թվականի պաշտոնավարությունը պատմության մեջ ամենակարճն է. տևել է 7 օր։
- ... բորոտներն ունեին հատուկ դրամներ: