Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 19, 2022 թ.
- ...1956 թվականին այս երգչուհու համար գրված երգը, 23 տարի անց դարձել է Եգիպտոսի հիմնը։
- ... այս Մերձարևադարձային մշտադալար բույսերը Ամերիկայում են հայտնվել Քրիստափոր Կոլումբոսի շնորհիվ։
- ... մանուկ հասակում հոր դանակից ստացած խեղումը բնորոշել է այս նկարչի գրաֆիկական ոճը:
- ... հայազգի ամերիկյան այս հերոսը (նկարում) միայնակ գերևարել է թշնամու 45 զինվորի, խլել երեք գնդացիր և տասը ատրճանակ։
- ... այժմ էլ է համր կինո նկարահանվում, և անգամ արժանանում է Օսկար կինոմրցանակի։
- ... ըստ Մովսես Խորենացու, Պրիամոս թագավորին ուղարկած օգնական զորքում հայազգի զորավար է կռվել՝ եթովպական զորքով։