Կաղապար:Այսօրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապրիլի 24
Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր
Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր, 1915 թ. այս օրը Օսմանյան Թուրքիայի իշխանությունները՝ Երիտթուրքերը, Թալեաթ փաշայի, Էնվեր փաշայի, Ջեմալ փաշայի, Բեհաեդդին Շաքիր բեյի և ուրիշների ղեկավարությամբ Կ. Պոլսում ձերբակալեցին և աքսորի անվան տակ սպանեցին հարյուրավոր հայ մտավորականների, այդ օրը հայոց պատմության մեջ մտավ Կարմիր կիրակի անունով։ Այս դեպքերը սկիզբ հանդիսացան Հայոց ցեղասպանության, որի հետևանքով տարբեր տվյալներով զոհ գնաց մոտ 1.500.000 հայ։ Հայաստանում այս օրը պաշտոնապես սկսել են նշել 1965 թվականից։ Այս օրը մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան-համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։