Կաղապարի քննարկում:Տեղեկաքարտ Ուղղափառ եկեղեցի

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջո՜ւյն: Առաջարկում եմ տեղեկաքարտի անվանումից հեռացնել «ուղղափառ» բառը, որպեսզի այն տեսականորեն հնարավոր լինի օգտագործել նաև քրիստոնեական այլ ուղղությունների մասին հոդվածներում: Այսինքն որպես վերնագիր գրել «Քրիստոնեական եկեղեցի»: Ինչպես նաև օգտակար կլինի թեմերի թիվ տողից ներքև ավելացնել թեմեր, միաբանություններ տողերը: Աշոտ ջան կանե՞ս: --Գարդմանահայ (քննարկում) 12:47, 12 Փետրվարի 2018 (UTC)

Նաև անհրաժեշտ է բնօրինակ անվանում տողը դարձնել այլ լեզուներով անվանում կամ երկուսն էլ որպես առանձին տողեր սարքել, քանի որ անվանում և բնօրինակ անվանում տողերում օրինակ Հայ կաթոլիկ եկեղեցի հոդվածում երկու դեպքում էլ պետք է գրել հայերեն, բայց ճիշտ կլիներ գրել նաև առնվազն արևմտահայերեն, անգլերեն և արաբերեն:--Գարդմանահայ (քննարկում) 12:55, 12 Փետրվարի 2018 (UTC)