Կաղապարի քննարկում:Հայոց գրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

"ԵՎ", "Եվ", "եվ" "ԵՒ", "Եւ", "եւ", "և"[խմբագրել կոդը]

"ԵՎ", "Եվ", "եվ" "ԵՒ", "Եւ", "եւ", "և", քիչ էր մնում նաև ավելացնեի "նաև"-ը։

Գուցե ի վերջո հանեք այդ տողը, թե չէ արդեն դարձել է զավեշտների առարկա։ Ես սա ասում եմ ցավով, այլ ոչ թե չարախնդալու համար։

Առանց այդ տողի էլ աղյուսակը բոլոր կողմերին կբավարարի։ Մեկ է աղյուսակում արդեն "ՈՒ", "Ու" "ու" չկա, այնպես որ ամեն ինչ կընկնի իր տեղը։

Վահրամ Մխիթարեան (քննարկում) 15:02, 13 Օգոստոսի 2013 (UTC)[reply]

Հ․Գ․ Համենայն դեպս "Ւ", "ւ" տառերի դիմաց գրում եմ Վյուն, որպեսզի չասեն "ու-ի պոչիկ մեծատառ", "ու-ի պոչիկ փոքրատառ"։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 15:39, 13 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Սա, իհարկե, ավելի տանելի տարբերակ է, սակայն հարցի վերջնական լուծում չէ, քանի որ այդ տողի առկայության դեպքում հարց է առաջանում, թե նրա առկայության դեպքում ինչու չկան "ՈՒ" "ու" տառերը։ Իսկ և-ը որպես տառ այբբենարաններում արդեն վաղուց (1998 թ․) չկա։ Արդի ուղղագրությամբ այն օգտագործվում է փոքրատառերի դեպքում հայերեն բառերը ճիշտ գրելու համար, որպեսզի գոնե հիմնականում փոքրատառերով գրված հայերեն տեքստում արմատական ձևերը պահպանվեն և ավանդականից գոնե տեսքով շատ չտարբերվեն։ Օրինակ՝ տարեվերջ, տերևաթափ։ Եթե հանոզված չեք այդ տողը հանելու մեջ, գուցե ընդլայնեք քննարկումը և ներգրավեք լեզվաբանների։ Ուղղում եմ նաև աղյուսակում նշված "ուղղագրությունը ըստ լեզուների", քանի որ այդպիսի բան ընդհանրապես գոյություն չունի։ Նմանապես, "դասականը" փոխում եմ "ավանդականի" և որոշ բաներ շտկում եմ վերնագրերում։ Եզրերը ճիշտ են, եթե դրանք սկզբում ձեզ անսովոր թվան։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 11:08, 14 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
Հ․Գ․ Տվյալ դեպքում "Եվ,և" վանդակում իմաստ ունի թողնել միայն "և"-ը՝ գոնե տեսանելի խառնաշփոթը կվերանա։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 11:26, 14 Օգոստոսի 2013 (UTC)[reply]