Կահույքի լրակազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կահույքի լրակազմ, կահույքի հավաքածու, որը նախատեսված է բնակարանի որևէ սենյակի կահավորման համար և ամբողջական է ըստ մտահղացման, ոճի, նյութի, գույնի։

Յուրաքանչյուր սենյակի (ճաշասենյակի, աշխատասենյակի, ննջասենյակի ևն) կահույքի լրակազմը ներառում է որոշակի առարկաներ։ Օրինակ, ննջասենյակի լրակազմը սովորաբար բաղկացած է մեկ երկտեղ կամ երկու միտեղանի մահճակալներից, մահճակալամերձ երկու ցածր պահարաններից, հարդարանքի սեղանից կամ պատվանդանով հայելուց, զգեստապահարանից և փափկաթոռակից։ Կահույքի լրակազմը վաճառվում է ամբողջական։ Փոքրամակերես բնակարանի սենյակի կահավորման համար հարմար է ոչ թե հահույքի լրակազմը, այլ կահույքի այնպիսի հավաքածու, որի մեջ մտնում են ամբողջ բնակարանի, ինչպես նաև առանձին հատվածների կահավորման համար անհրաժեշտ բոլոր առարկաները։ Հավաքածուի առանձին առարկաները ևս պետք է համապատասխանեն ոճով, ձևով և գույնով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։