Կակարեկո
| Կակարեկո | |
|---|---|
| Տեսակ | առանձնյակ |
| Սեռ | իգական |
| Ծնվել է | փետրվարի 14, 1954 |
| Սատկել է | նոյեմբերի 27, 1962 (8 տարեկան) |
| Երկիր | |

Կակարեկո (բրազ.-պորտ.՝ Cacareco , 1954–1962), էգ սև ռնգեղջյուր, որը ցուցադրվել է Բրազիլիայի կենդանաբանական այգիներում։ Նա հայտնի է նրանով, որ 1959 թվականի Սան Պաուլուի քաղաքային խորհրդի ընտրություններում որպես բողոքի ձայնի ձև ստացել է ձայների մեծամասնությունը։ Ընտրական հանձնաժողովները չեն ընդունել Կակարեկոյի թեկնածությունը, սակայն նա, ի վերջո, ստացել է ավելի քան 100․000 ձայն[1]՝ ավելին շատ, քան նույն ընտրություններում (որոնք աչքի են ընկել աբսենտեիզմով) որևէ այլ կուսակցություն[2]:
Կակարեկոյի թեկնածությունը ոգեշնչել է Կանադայի Ռնգեղջյուրների կուսակցությանը, որը ձևականորեն գլխավորում էր Կոռնելիուս Առաջին ռնգեղջյուրը[3]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կակարեկոն ծնվել է 1954 թվականին Ռիո դե Ժանեյրոյի կենդանաբանական այգում[4]։ Նա Բրիտադոր և Տերեզինյա ռնգեղջյուրների ձագն էր։ 1958 թվականին նրան երեք ամսով վարձակալել էին Սան Պաուլուի կենդանաբանական այգու բացման կապակցությամբ[5]։ Հաջորդ տարի անցկացվում էին քաղաքային խորհրդի ընտրություններ։ Լրագրող Իտաբորաի Մարտինսը, դժգոհ լինելով թեկնածուների մակարդակից, առաջարկել էր Կակարեկոյի անունն ավելացնել որպես թեկնածու[1][6]։
Կակարեկոն ընտրություններից երկու օր առաջ վերադարձվել էր Ռիո դե Ժանեյրո։ Քվերակության արդյունքներն ամփոփելիս պարզվել է, որ նրա օգտին տրվել է 100․000 ձայն։ Կենդանին 1962 թվականին ցուցադրվել է նաև Պորտու Ալեգրիում, նախքան նույն թվականին սատկելը[4]։ Նրա կմախքն այժմ ցուցադրվում է Սան Պաուլուի համալսարանի անատոմիայի թանգարանում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Oliveira, Abrahão de (2019-10-04). «'Eleição' da rinoceronte Cacareco para a Câmara Municipal de SP completa 60 anos» [Rhino Cacareco's 'election' to City Council of SP is 60 years old]. G1 (բրազիլական պորտուգալերեն). São Paulo. Արխիվացված օրիգինալից 2019-10-06-ին. Վերցված է 2024-10-06-ին.
- ↑ Carvalho, George de (1959-10-19). «RHINO HORNS IN ON A BRAZILIAN ELECTION». LIFE. Rio de Janeiro: Time Inc. էջ 54. ISSN 0024-3019. Արխիվացված օրիգինալից 2020-06-02-ին – via Google Books.
- ↑ «Cacareco the Rhinoceros». Museum of Hoaxes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-07-01-ին. Վերցված է 2016-11-14-ին.
- 1 2 Rookmaaker, L. C.; Jones, Marvin L. (1998-01-01). The Rhinoceros in Captivity: A List of 2439 Rhinoceroses Kept from Roman Times to 1994 (անգլերեն). Kugler Publications. էջ 228. ISBN 9789051031348 – via Google Books.
- ↑ «Rinoceronte Cacareco chega a SP» [Cacareco Rhino arrives in SP]. Folha de S.Paulo (բրազիլական պորտուգալերեն). 1958-02-16. Արխիվացված օրիգինալից 2016-11-15-ին. Վերցված է 2016-11-14-ին.
- ↑ «Quando São Paulo elegeu um rinoceronte - Esquisitices - R7». noticias.r7.com. Արխիվացված է օրիգինալից 2009-12-13-ին. Վերցված է 2016-11-14-ին.