Կակավա
Կակավա | |
---|---|
Տեսակ | ծիսակատարություն և խրախճատոն |
Ամսաթիվ | գարուն |
Տոնվում է | ![]() |
Տոնում | գնչուների ազգային տոն |
Կրոն | կրոնական տոն չէ |
Ի հիշատակ | Գարուն |
Կակավա (թուրք.՝ Kakava), գնչուական գարնանային տոնակատարություն, միջազգային արվեստատոն, որը նշվում է Թուրքիայում և Մերձավոր Արևելքի արաբական երկրներում՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Եգիպտոսում, Լիբանանում և այլն:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կակավա տոնի գաղափարը ծագել է Եգիպտոսում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում:
Գնչուների համոզմամբ Կակավան խորհրդանշում է Հին Եգիպտոսի քրիստոնյա բնակչության՝ ղպտիների հետ տեղի ունեցող հրաշագեղ դեպքերի և իրադարձությունների շղթան:
Տոնակատարությունը կապված է Աստվածաշնչի Հին Կտակարանում հիշատակվող պատմության հետ: Համաձայն այդ պատմության՝ Աստված հրաշքով բաժանեց Կարմիր ծովը, այնպես որ, իսրայելացիները՝ Մովսեսի առաջնորդությամբ, կարողացան անցնել չոր հողի վրայով:
Հիմնվելով այս պատմության վրա՝ գնչուներն ամեն տարի գարնանը՝ մայիսի 6-ին, գնում են գետի ափ և տոնակատարություն կազմակերպում:
Կակավան Թուրքիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրքիայի արևմտյան երկու քաղաքներում՝ Ադրիանապոլիսում և Քըրքլարելիում, տոնն ամենամյա բնույթ է կրում: Այն նշվում է ամեն տարվա գարնանը՝ մայիսի սկզբին: Տոնը հատկապես մեծ շուքով և հանդիսությամբ է նշվում Ադրիանապոլիսում:
Այս քաղաքում գնչուական փառատոնը նշվում է ոչ միայն տեղի բնակիչների, այլև մարզպետի և քաղաքապետի բարձր հովանու ներքո: Այն հայտնի է, որպես միջազգային փառատոն, քանի որ վերջինիս մասնակցում են տարբեր էթնիկական խմբերի ներկայացուցիչներ՝ գնչուներ, թուրքեր և այլն:
Կակավայի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունենում Սարայիչիում: Տեղի է ունենում նաև ըմբշամարտի մրցաշար: Կակավայի տոնախմբության ընթացքում տեղի են ունենում երգի, պարի մրցույթներ և ներկայացումներ: Տոնը շարունակվում է մինչև լուսաբաց, որից հետո այն շարունակվում է գետափի մոտ[1][2][3]:
Բացի Թուրքիայից, այս տոնը նշվում է նաև Եգիպտոսում, Սիրիայում և արաբական այլ երկրում: Այն երբեմն նշվում է նաև տարբեր երկրների գնչուների կողմից:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Kakava’da ateş yakıldı»։ Hürriyet (Turkish)։ 2011-05-06։ Վերցված է 2011-05-07
- ↑ «Edirne'de Kakava coşkusu»։ Sabah (Turkish)։ 2011-05-06։ Վերցված է 2011-05-07
- ↑ Marushiakova, Elena and Vesselin Popov. 2007.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nazım Alpman; Başka Dünyanın İnsanları Çingeneler, ISBN 2880000117865
- Murat Kurt, "Avrupa′nın Vatansızları: Çingeneler", Haksöz Haber Sitesi, 4 Kasım 2008.
- Marushiakova, Elena and Vesselin Popov. 2007. Исчезнувшая Курбан: