Jump to content

Կախվող բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էպիպրեմնում փետրավոր (ոսկեգույն սկինդափսուս), որը աճեցվում է որպես ամպելային բույս։

Կախվող բույսեր, ամպելային բույսեր (գերմ.՝ Ampel – ծաղիկների կախովի սկահակ), կախվող, փռվող կամ գետնատարած ցողուններով գեղազարդիչ բույսեր։ Հաճախ աճեցնում են սկահակներում, կախովի ծաղկամաններում, կախովի թաղարներում և այլն։

Կախվող բույսերը գեղեցիկ տերևներով (տրադեսկանցիա, քլորոֆիտում, քարբեկ, սեդում, խորդենի և այլն) կամ ծաղիկներով (զանգակածաղիկ, պատենենի, լոբելիա, Լիմինգի բեգոնիա, պոլիգոնում և այլն) բույսեր են, որոնցով զարդարում են հասարակական, բնակելի շենքերի սենյակները, պատշգամբները։ Բազմանում են հիմնականում պատվաստաշիվերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Գյուղատնտեսական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։