Կախվածների անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կախվածների անտառ
ռում.՝ Pădurea spânzuraților
Primeşte, Doamne, sufletul robului tău Apostol….jpg
ՀեղինակLiviu Rebreanu?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատերազմական վեպ, պատմավեպ և հոգեբանական վեպ
ԹեմաԱռաջին համաշխարհային պատերազմ
Բնօրինակ լեզուռումիներեն
Էջեր328
ԵրկիրFlag of Romania.svg Ռումինիա
ՀրատարակիչEditura Cartea Românească?
Հրատարակման տարեթիվ1922

Կախվածների անտառ (ռում.՝ Pădurea spânzuraților), ռումին գրող Լիվիու Ռեբրյանուի վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին: Գլխավոր հերոսը՝ տրանսիլվանցի փաստաբանի որդի, ազգությամբ ռումին Ապոստոլ Բոլոգան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվում է ավստրոհունգարական կայսրության բանակ՝ որպես սպա, և հարկադրված է այդ բանակի կազմում կռվել Ռումինիայի թագավորության զորքի դեմ: Սերն ու մահերը, որոնց ականատեսն է լինում նա, պատճառ են դառնում նրա հոգևոր վերափոխման[1]: Ապոստոլը դասալքում է, փախչում ավստրոհունգարական բանակից, սակայն բռնվում է և դատապարտվում մահապատժի՝ կախաղան հանվելու:

Վեպում հեղինակն արծարծել է քսաներորդ դարասկզբին բնորոշ քաղաքակրթական, պատմական դրամատիկ հիմնախնդիրներ: Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ այս ստեղծագործությունը գրելիս Ռեբրյանուի համար ազդակ է հանդիսացել իր հարազատ եղբոր՝ ավստրհունգարական բանակի սպա Էմիլ Ռեբրյանուի ճակատագիրը. 1917 թվականին վերջինիս կախաղան են հանել՝ մեղադրելով դասալքության և լրտեսության մեջ[2]:

«Կախվածների անտառ» վեպի հիման վրա ռումին կինոռեժիսոր Լիվիու Չուլեյը նկարահանել է նույն խորագիրը կրող գեղարվեստական կինոնկար[3], որը Կաննի կինոփառատոնում նվաճել է լավագույն ռեժիսուրայի համար սահմանված մրցանակը[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. |tytuł = Las wisielców |data dostępu = 2018-05-14 |opublikowany = Lubimyczytać.pl |url = http://lubimyczytac.pl/ksiazka/85351/las-wisielcow |język = pl}}
  2. Bianca Sara, «Cum şi-a transformat Liviu Rebreanu execuţia fratelui său de pe front într-un roman tradus în opt limbi», Adevărul, 1 November 2013
  3. «Padurea spânzuratilor (1965)»։ IMDb։ Վերցված է դեկտեմբերի 21, 2013 
  4. |autor = |tytuł = Recenzja "Las wisielców" Liviu Rebreanu |data = |data dostępu = 2018-05-14 |opublikowany = zBLOGowani.pl |url = http://zblogowani.pl/wpis/32290865/recenzja-las-wisielcow-liviu-rebreanu}}