Կախարդության գույնը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կախարդության գույնը
The Colour of Magic
ՀեղինակԹերրի Փրաթչեթ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆենթեզի և վեպ
Թեմաֆենթեզի
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Rincewind?
Նկարագրում էA'Tuin?
ՇարքՍկավառակների աշխարհի գրքեր և Rincewind?
Նախորդչկա
ՀաջորդThe Light Fantastic?
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվնոյեմբերի 24, 1983
ԳՄՍՀ0-86140-324-X
OCLC191216529 և 318065752
Պարգև(ներ)200 լավագույն վեպերի ցանկը ըստ BBC-ի տվյալների

Կախարդանքի գույնը (անգլ.՝ The Colour of Magic), անգլիացի հայտնի գրող Թերի Պրատչետայի հումորիստական ֆենտեզին, տպագրվել է 1983 թվականին (գրվել է 1960-ական թվականներին): Շարքի առաջին գիրքը «Հարթ աշխարհ»-ն է, որը ներառում է 41 ստեղծագործություն: «Կախարդության գույնը» օկտարինն է (դեղնականաչավուն երանգը), «Հարթ աշխարհի» ծիածանի 7 գույններն է: Գրքում նաև հիշատակվում է օկտիրոնի` կախարդական մետաղի (դրա հետախուզված պաշարներ կան Ագաթի կայսրությունում) և օկտագենի` կախարդական գազի մասին: Այդ գրքում, որը համարվում է «Հարթ աշխարհ»-ի շարունակությունը, «շրջանի» կոնցեպցիան մի քանի տարրերով տարբերվում է ավելի ուշ գրված ստեղծագործություններից: Օրինակ, նկարներում տրոլները նման են հսկայական արարածների, որոնք արևի ճառագայթից քար են դառնում. դա ավելի է նման տրոլների մասին ավանդական պատկերացումներին, քան գրքի հետագա նկարագրություններում: Հեղինակը խոստովանել է. «Ես ինքս վստահ չէի նրանում, ինչ անում էի, ինձ ուղղակի դուր էր գալիս վատ, երբեմն էլ` լավ, ֆենտեզի գրականությունը ծաղրելը: Գրքում կային ամենահայտնի գրողների` Տոլկինի, Լավկրաֆտայի, Մակեֆրի և Ֆրիցա Լեյբերի ակնարկները (ոճաբանական): Գրքի առաջին դիմերեսը նկարել է նկարիչ Ջոսոմ Կիրբին, ով մինչև իր մահը պատկերազարդել էր «Հարթ աշխարհի» բոլոր վերջին գրքերը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկծաղիկը, ով ծնվել էր Ագաթի կայսրությունում, Հարթ աշխարհի առաջին այցելուն էր: Նա հայտնվում է Դիսկի շրջանի ամենամեծ քաղաքում` Անկ-Մորպոկում, որպեսզի ծանոթանար քաղաքի տեսարժան վայրերին և կենդանի տեսներ Պուպզեմելյաի հայտնի հերոս-բարբարոսներին: Քաղաքում ապրողնեին նա զարմացնում է իր աչքերով, զրուցարանով և պատկերագրություններով (տեսախցիկի կախարդական նմանակը): Երկծաղիկն ուներ կենդանի կախարդական սնդուկ, որը լցված էր մաքուր ոսկե մետաղադրամներով, որոնց արժեքը Երկծաղիկը նույնիսկ մոտավոր չէր կարող պատկերացնել: Խելամիտ սնդուկն իրականում ավելի թանկ էր, քան իր պարունակությունն էր: Պանդոկում Երկծաղիկը հանդիպում է անհաջողակ-հրաշագործ Րինսվինդոյին և նրան վերցնում է որպես էքսկուրսավար: Սկզբում նրանք դառնում են քաղաքի հսկայական հրդեհի անուղղակի պատճառ, հետո հայտնվում են Բել-Շամգարոտի չար աստվածության տաճարում, որտեղից մի կերպ փրկվոմ են: Արկածները նրանց տանում է գլխիվայր թեքված, տակնուվրա եղած Չերբերգ սարը, որտեղ ապրում էր երևակայական վիշապների միջոցով թռչող ազգը: Տարբեր և հանկարծակի փոփոխություններից հետո Դիսկ շրջանից հերոսները գահավիժում են անդուդը, բայց նրանց փրկում է վայրի տրոլ Տետիսը, և նրանք հայտնվում են Կրուլ առեղծվածային, կղզային պետությունում: Կրուլի կառավարիչները այս անգամ նույնպես ցանկանում էին Դիսկի տարածք ուղարկել տիեզերանավ, որպեսզի փորձի միջոցով պարզեին Մեծն Ա’Տուինի սեռը: Րինսվիդն ու Երկծաղիկը վարում են նավը և դուրս են գալիս տարածքից:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Րինսվիդ- Անկ-Մորպորկից անհաջողակ-հրաշագործ
  • Երկծաղիկ- զբոսաշրջիկ Ագաթի կայսրությունից
  • Մահ- Դիսկում մահվան մարդակերպային ներկայացումը
  • անտառահարս Դրուելե
  • Խրուն- բարբարոս
  • Լեսսա- վիշապների տիրուհի, արքայադուստր
  • Լյորտ- վիշապների տիրակալ
  • Կսդրա- վիշապների հեծյալ
  • Դեմոն Սկրոֆուլ

Գրական քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կախարդության գույնը» դարձել է գրական քննադատության վերլուծության առարկա: Քրիստոֆեր Բրայնը անգլ.՝ Christopher Bryant աշխատում էր ապացուցել այն փաստը, որ «Հարթ աշխարհ»-ը շարքի «Կախարդության գույնը» գիրքը պատկանում է պոստմոդեռն գրականությանը[1]: Այս աշխատանքը, ինչպես նաև Վոյսեկովսկիի թեզը անգլ.՝ Mary Alice Wojciechowski մատնանշում են այն, որ «Կախարդության գույնը» ծաղրում է Տոլկիենի գիրքը, իսկ ստեղծագործությունը գրված է իր ազդեցությամբ[2]: Վոյսեկովսկին ասում է, որ Թերի Պրատչետը հեգնանքով էր մոտենում գրքերի ֆենտեզի ժանրին, և նրա «Հարթ աշխարհը» շարքի առաջին գիրքը ծաղրում էր բոլոր ժանրերի ընդհանուր մեթոդները: Բրայնը ցույց է տալիս կարծրատիպերի ծաղրանք «Կախարդության գույն»-ում` կերպարների երկխոսության միջոցով: Վիլիամ Աբոտը անգլ.՝ William Thomas Abbot նկատում է, որ «Կախարդության գույնը» գրքի ծաղրական ուղերձների միջոցով Պրատչետը ցուցադրում է ֆենթեզի ժանրի այլ գրողների ազդեցությունը, հիշատակելով այնպիսի անուններ, ինչպիսիք են Ֆրից Լեյբերը և Էնի Մակեֆրին[3][4]: Աբոտը նկատում էր, որ «Կախարդության գույն»-ի ժամանակակից մշակույթի ակնարկները չեն սահմանափակվում ֆենթեզի ժանրով, բերելով օրինակ «Աստղային ճանապարհ» գիտաֆանտաստիկ սերիալը: Սեմ Ջորդսոնը անգլ.՝ Sam Jordison The Guardian-ում հրապարակած իր հոդվածում դիտարկում է ալյ ստեղծագործություններին անդրադարձ կատարելը որպես գրքի հնարավոր թույլ կողմ` համեմատած շարքի մյուս ստեղծագործությունների հետ[5][6]: Նա ցույց է տալիս, որ ի տարբերություն ավելի ուշ գրված ստեղծագործությունների, որոնք ծաղրում են մեզ շրջապատող իրականության ասպեկտները, «Կախարդության գույնը» գրքի երգիծանքը այդքան էլ սուր չէ: Ջորդսոնը այդ տարբերակով համեմատում էր «Կախարդության գույնը» գիրքը «Փայլող թամբեր» ֆիլմի հետ (արևմտյան ծաղրող ժանր): Ջորդսոնը և Թոմաս Վեգները անգլ.՝ Thomas M. Wagner նկատել էին, որ «Կախարդության գույնը» գրքի մեջ են առաջին անգամ հիշատակվում այն վայրերն ու կերպարները, որոնք գրքի մյուս մասերի համար հետագայում կարևոր կդառնանա:

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կախարդության գույնը» գիրքը հայտնվել է BBC-ի 200 լավագույն գրքերի ցանկում և զբաղեցրել 93-րդ տեղը[7][8]:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մարտին Լոնդոնում կայացել է այս և մյուս` «Անմիտ աստղը» գրքի էկրանավորման պրեմիերան: «Կախարդության գույնը» հեռուստաֆիլմը ստեղծել է բրիտանական Sky One հեռուստաընկերություանը[9]: Այդ ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Շոն Աստինը (Երկծաղիկ), Կրիստոֆեր Լին (մահվան ձայնը), Թիմ Կարրին (Թրայմոն), Ջերեմի Այիրոնս (Պատրիցիա), Թերի Պրատչետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]