Կախարդական խնձորենին (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Կախարդական խնձորենին
Ժանր հեքիաթ
Բնագիր լեզու լեհերեն

Կախարդական խնձորենին (լեհ.՝ Magiczna jabłoń), լեհական ժողովրդական հեքիաթ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի գեղջկուհու մասին, ով մի որդի ուներ, անունը` Վլադիսլավ[1]: Գեղջկուհին մի օր գնում է անտառ` հատապտղի: Գեղջկուհին մի ամբողջ պուտակ վայրի ազնվամորի է հավաքում: Տուն վերադառնալու ճանապարհին նա հանդիպում է մի պառավի: Պառավը նրանից խնդրում է վայրի մորին, իսկ դիմացը լավություն է խոստանում. Վլադիսլավին ցույց տալ երջանկության ճանապարհը: Կինն ափսոսում է իր հատիկ առ հատիկ հավաքած ազվամորին, սակայն մտածելով իր որդու ապագայի մասին, համաձայնում է և դժվարությամբ մեկնում ազնվամորով լիքը պուտակը: Պառավն ուտում է ամբողջ ազնվամորին և ասում, որ եթե նրա որդին գտնի իր սրտի ուզած գործը, ապա իրենք բախտավոր կլինեն, իսկ մարդիկ էլ օգուտ կքաղեն: Սակայն պառավը չի ասում, թե որն է տղայի սիրած գործը: Կինը նրա նստած տեղում մի մողեսի պոչ է տեսնում, իսկ պուտակն ինքը իրեն լցվում է ազնվամորով: Կինը հասկանում է, որ հանդիպել էր ոչ թե հասարակ պառավի, այլ կախարդուհու:

Գեղջկուհին սկսում է հարմար գործ փնտրել իր որդու համար: Նախ որդուն ուղարկում է դերձակի մոտ սովորելու: Մի քանի ամիս անց որդին ասում է, որ դժգոհ է այս աշխատանքից: Հետո նա որդուն տանում է կոշկակարի մոտ: Այս անգամ էլ գործը տղայի սրտով չի լինում:

Դրանից հետո նրանք հանդիպում են ասպետին, ով ասում է, թե լագավույն գործը զինագործությունն է: Վլադիսլավն այս աշխատանքն էլ չի հավանում և որոշում է տավարած դառնալ: Սարերում նա հրդեհ է տեսնում, և այդ հրդեհից փրկում է մի մողեսի: Մողեսը պառավ է դառնում, շնորհակալություն հայտնում տղային և խնդրում է, որ հետևի իրեն: Նրանք միասին հասնում են մի մութ քարանձավ: Այստեղ տղան երկու բաց սնդուկ է տեսնում. մեկի միջից կարմիր լույս էր ճառագում, մյուսի մեջ` շափյուղներ էին, բացի այս երկուսից քարանձավի մեջտեղում մի խնձորենի էր աճում, որի ճյուղերին ոսկե խնձորներ էին փայլում: Կախարդը Վլադիսլավին ասում է, որ եթե սուտակների սնդուկն ընտրի, ամենագեղեցիկ տղամարդը կդառնա: Եթե ընտրի շափյուղների սունդուկը, ամենահարուստը կդառնա, իսկ եթե ընտրի կախարդական խնձորենին, սրտով սիրած գործին կարժանանա: Տղան հարցրնում է, թե դա ինչ գործ է: Պառավն ասում է տղային, որ այդ խնձորենին հասարակ չէ. այն ամեն առավոտ ծաղկում է, իսկ երեկոյան բերք տալիս, նրա բերքն էլ հասարակ չէ. այն ոսկե խնձորներ է տալիս, որոնք կախարդական են և կարող են բուժել ցանկացած հիվանդություն. միայն թե պետք է անվճար տրամադրել դրանք մարդկանց: Տղան խնդրում է կախարդական խնձորենին: Այս խոսքերից հետո խնձորենին պոկվում է իր արմատներով և գնում տղայի հետևից: Տղան խնձորենուն տանում և տնկում է իր պատշգամբի առջև: Խնձորենին ամեն առավոտ ծաղկում էր, իսկ երեկոյան տալիս կախարդական խնձորենիները: Տղան այդ խնձորենիներով բուժում է իր շրջապատի մարդկանց: Կախարդական խնձորների մասին լուրը տարածվում է ամենուր: Այս մասին լսում է նաև թագավորը, ով այդ ժամանակ հարբուխ ուներ: Թագավորը որոշում է այցելել տղային. միևնույն պահին տղայի մոտ են բերում մահամերձ որսորդի: Տղայի մոտ մեկ խնձոր էր մնացել: Տղան որոշում է բուժել որսորդին: Թագավորը շատ է զայրանում և հրամայում պոկել խնձորենին և տանել թագավորական պալատում տնկել: Տղան նորից գնում է քարանձավ և պառավից նոր ծառ է խնդրում: Պառավն առաջարկում է Վլադիսլավին ուտել կախարդական տանձեր: Տարբեր գույների տանձեր ուտելով` նրա հետ տարբեր տարօրինակ երևույթներ էին կատարվում: Նա վերցնում է այդ տանձերը և գնում թագավորի պալատ: Տեսնելով տանձերի գեղեցկությունը` պալատականներն ցանկանում են գնել դրանք, իսկ Վլադիսլավը դրանք նվիրում է: Ուտելով տանձերը` թագավորի գլխին պոզեր են աճում, և նրա քիթը մեծանում է: Բուժման դիմաց տղան պահանջում է խնձորի ծառը: Թագավորը տալիս է ծառը, և տղան շարունակում է բուժել մարդկանց[2]:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիսլավ
  • Գեղջկուհի, նրա մայրը
  • Պառավ կախարդ
  • Դերձակ
  • Կոշկակար
  • Ասպետ
  • Թագավոր
  • Պալատականներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լեհական ժողովրդական հեքիաթներ, կազմող` Ռ. Ղարագյոզյան, Երևան, 2006, էջ 32
  2. Волшебная яблоня

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]