Կալցիումի սուլֆիդ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Կալցիումի սուլֆիդ | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Ավանդական անվանում | կալցիումի սուլֆիդ |
| Քիմիական բանաձև | CaS |
| Ֆիզիկական հատկություններ | |
| Ագրեգատային վիճակ | սպիտակ գիգրոսկոպիկ փոշի |
| Մոլային զանգված | 1,2E−25 կգ[1] գ/մոլ |
| Խտություն | 2,59 g/cm³[2] գ/սմ³ |
| Հալման ջերմաստիճան | 2524 °C[2] °C |
| Գոյացան էնթալպիա | −482,4 կՋ/մոլ[3] կՋ/մոլ |
| Քիմիական հատկություններ | |
| Լուծելիությունը ջրում | քիչ լուծվող գ/100 մլ |
| Լուծելիությունը սպիրտ-ում | չի լուծվում սպիրտոում, փոխազդում է թթվածնի հետ գ/100 մլ |
| Բեկման ցուցիչ | 2,137 |
| Կառուցվածք | |
| Կոորդինացիոն երկրաչափություն | օկտաեդրական (Ca2+); օկտաեդրական (S2−) |
| Բյուրեղային կառուցվածք | խորանարդ (գալիտ)
|
| Դասակարգում | |
| CAS համար | 20548-54-3 |
| PubChem | 10197613 |
| EINECS համար | 243-873-5 |
| SMILES | [S-2].[Ca+2] |
| ЕС | 243-873-5 |
| ChEBI | 28030 |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) | |
Կալցիումի սուլֆիդ, երկտարր անօրգանական քիմիական միացություն CaS բանաձևով։
Ստացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է Օլգդամիդ (անգլ.՝ Oldhamite) հանքը, որը կազմված է կալցիումի սուլֆիդի և նատրիումի, երկաթի, մագնեզիումի, պղնձի խառնուրդներից։ Բյուրեղները բաց-շագանակագույնից վերափոխվում են մուգ-մանուշակագույն գույնի։
Տարրերի անմիջական սինթեզից.
Ծծմբաջրածնի և կալցիումի հիդրիդի փոխազդեցությունից.
Կալցիումի սուլֆատի վերականգնումից.
Ֆիզիկական հատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ բյուրեղներ, խորանարդաձև բյուրեղացանցը նման է NaCl-ի բյուրեղավանդակին (a=0.6008 նմ)։ Հալեցման ժամանակ քայքայվում է։ Բյուրեղում յուրաքանչյուր S2− իոն շրջապատված է վեց Са2+ իոններից կազմված օկտաեդրով, միառժամանակ յուրաքանչյուր Са2+ իոն շրջապատված է վեց S2− իոններով։ Սառը ջրում քիչ է լուծվում, բյուրեղահիդրատ չի առաջացնում։ Շատ սուլֆիդների նման, կալցիումի սուլֆիդը ջրի առկայության դեպքում ենթարկվում է հիդրոլիզի և ունի ծծմբաջրածնի հոտ։
Քիմիական հատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաքացնելիս քայքայվում է պարզ նյութերի.
Եռացող ջրում ամբողջովին հիդրոլիզվում է.
Խիտ թթուները դուրս են մղում ծծմբաջրածինը աղից.
Կոնցենտրիկ թթու-օքսիդիչները օքսիդացնում են ծծմբաջրածինը.
Ծծբաջրածինը թույլ թթու է և կարող է հեշտ դուրս մղվել աղերից, նույնիսկ ածխաթթու գազով.
Ծծմբաջրածնի ավելցուկի դեպքում առաջանում է դիդրոսուլֆիդ.
Ինչպես բոլոր սուլֆիդները, կալցիումի սուլֆիդը նույնպես օքսիդանում է թթվածնով.
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործվում է լյումինոֆորների արտադրության մեջ, բացի դրանից օգտագործվում է կաշեգործության մեջ՝ մազերը կաշվից հեռացնելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Oldhamite
- 1 2 CRC Handbook of Chemistry and Physics / David R. Lide, Jr., T. J. Bruno — 97 — Boca Raton: 2016. — P. 4—54. — 2643 p. — ISBN 978-1-4987-5428-6, 978-1-4987-5429-3
- ↑ CRC Handbook of Chemistry and Physics / David R. Lide, Jr., T. J. Bruno — 97 — Boca Raton: 2016. — P. 5—9. — 2643 p. — ISBN 978-1-4987-5428-6, 978-1-4987-5429-3