Կալվարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Զինանշան
Kalvarija COA.gif

Kalvarija Church 01.jpg
ԵրկիրԼիտվա Լիտվա
Հիմնադրված է1667 թ.
Առաջին հիշատակում1667
ԲԾՄ131 մետր
Բնակչություն4025 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Պաշտոնական կայքkalvarija.lt
##Կալվարիա (Լիտվա)
Red pog.png

Կալվարիա քաղաք, գտնվում է Լիտվայի հարավարևմտյան մասում։ Տեղակայված է Լեհաստանի սահմանին մոտ գտնվող Մերիամպոլի շրջանում։

Ստուգաբանություն և անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն անվանվում է Կալվարիոս, Կալվարիյա, Կալվարյա[2], Կալվարի (Իդիշ), Կալուարիա (Լեհերեն), Կալվարեն (Գերմաներեն) և Կալուարյա[3]։ Իր անունը քաղաքը ստացել է Հիսուսի խաչելություն հիշատակող սրբավայրի անունից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1705 թվականին կառուցվում է առաջին փայտե եկեղեցին։ 1713 թվականին հրեաներն Օգոստոս Երկրորդից թույլտվություն են ստանում սինագոգ կառուցել, և հրեա արհեստավորներն առաջին անգամ կարող էին իրենց արհեստները կիրառել առանց արհեստավորների գիլդաների անդամ լինելու։ 1791 թվականին Ստանիսլավ Օգոստոս Պոնյատովը ճանաչում է Կալվարիան որպես քաղաք և հաստատում է քաղաքապետարանի զինանշանը։ Կալվարիան սկսում է շատ արագ զարգանալ, երբ 19-րդ դարի սկզբին Սանկտ Պետերբուրգ-Վարշավա նոր ճանապարհն է կառուցվում։ 1840 թվականին կառուցվում է նոր Կաթոլիկ եկեղեցին, որը դեռևս կանգուն է։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը քաղաքն ուներ 10.000 բնակիչ. պատերազմի ընթացքում քաղաքի երկու-երրորդ մասի ավերումը դառնում է բնակչության թվի նվազման պատճառ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1941 թվականին, Գեստապոյի զինվորների և Լիտվայի ոստիկանների[4] կողմից իրագործվում է քաղաքի 38 հրեա բնակիչների զանգվածային մահապատիժը։

Միջազգային հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալվարիայի քույր-քաղաքներ են համարվում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]