Կալոժայի եկեղեցի

Կալոժայի եկեղեցի (հայտնի նաև որպես՝ Սուրբ Բորիսի և Գլեբի եկեղեցի, բելառուս․՝ Каложская царква, Царква Св. Барыса і Глеба), Հին Ռուսաստանի պահպանված ամենահին եկեղեցիներից, ռուսական սև ճարտարապետության եզակի հուշարձան։ Գտնվում է ժամանակակից Բելառուսի տարածքում՝ Գրոդնոյում, Նեման գետի ափին։ Կառուցման ստույգ ամսաթիվը չի հաստատվել, եկեղեցին ենթադրաբար կառուցվել է 1180-ական թվականներին։ Օծվել է Բորիսի և Գլեբի պատվին։ Տաճարի պատերը կրկնակի են, աղյուսների միջև ներսի շերտում ներկառուցված են բազմաթիվ ձայնային սափորներ, որոնք սենյակին տալիս են հատուկ ակուստիկ հատկություններ։
Եկեղեցին մի քանի անգամ ավերվել է պատերազմների ժամանակ, սակայն ամենամեծ վնասը հասցվել է 19-րդ դարի կեսերին սողանքների պատճառով։ Այնուհետև լիովին վերացել են հարավային և մասամբ արևմտյան պատերը, 1896-1906 թվականների վերականգնման ժամանակ դրանք փոխարինվել են փայտե պատերով։ Վերականգնման վերջին փուլը տեղի է ունեցել 2017-2019 թվականներին։
Ամրոցի լեռան հուշարձանների համալիրի հետ հռչակվել է պատմաճարտարապետական արգելոց։ Այն Բելառուսի կառավարության առաջարկած վայրերից է՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու թեկնածու։
Գրոդնոյի և Վոլկովսկի արքեպիսկոպոս Արտեմիի (Կիշչենկո) խոսքերով, սա եզակի եկեղեցի է, որը կառուցվել է Գրոդնոյի ճարտարապետական դպրոցի ոճով, որի վարպետներն օգտագործել են ինչպես բյուզանդական տաճարների ճարտարապետության, այնպես էլ արևելյան սլավոնական շինարարական տեխնիկայի ավանդույթները։ Ավանդույթների այս սինթեզի արդյունքում ստեղծվել է մի տաճար, որը նմանը չունի ոչ Հին Ռուսիայում, ոչ էլ բալկանյան ուղղափառ ճարտարապետության մեջ[1]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցվել է մինչև 1183 թվականը (պատկերված է 1840-ականներին Միխալ Կուլեսայի կողմից) և պահպանվել անփոփոխ մինչև 1853 թվականը, երբ հարավային պատը փլուզվել է։ Վերականգնողական աշխատանքների ժամանակ աբսիդներում 12-րդ դարի որմնանկարների որոշ բեկորներ են հայտնաբերվել ճարտարապետության պատմաբան Վասիլի Գրիազնովի կողմից։ Գրոդնոյում և Վատկավյսկում հայտնաբերվել են նույն ոճով չորս այլ եկեղեցիների մնացորդներ։ Դրանք բոլորը թվագրվում են 13-րդ դարի սկզբին, ինչպես և Հին Գրոդնո ամրոցի առաջին քարե պալատի մնացորդները։
Կոլոժայի եկեղեցին եզակի շինություն է, որը չունի ամբողջական անալոգներ համաշխարհային ճարտարապետության մեջ։ Շնորհիվ այն բանի, որ տաճարը բազմաթիվ նմանություններ ունի Գրոդնոյի Նիժնիյ եկեղեցու և Գրոդնոյի այլ ճարտարապետական հուշարձանների հետ, գիտնականները հակված են, որ եղել է ճարտարապետության անկախ դպրոց, որը մասամբ կլանել է ռոմանական առանձնահատկությունները[2][3]։ Կառուցվածքային առումով Կալոժայի եկեղեցին խաչաձև գմբեթավոր եկեղեցի է՝ երեք կիսաշրջանաձև աբսիդներով, խորանն ավանդաբար ուղղված է դեպի արևելք։ Շինության երկարությունը 21,75 մ է, լայնությունը՝ 13,25 մ, պատերի պահպանված մասի բարձրությունը՝ մոտ 9 մ[4]։ Եկեղեցին ունի եզակի կրկնակի պարիսպներ։ Արտաքին պատերն ունեն 1,2 մ հաստություն, ստորին մասում՝ ցոկոլից, որի մեջ դրված են եղել արտաքինից մինչև հարթ եզր մշակված խոշոր քարեր։ Շաղախի հաստությունը հավասար է աղյուսների հաստությանը։ Տաճարի ներքին և արտաքին պատերի միջև կա նեղ միջանցք։ Ուշագրավ է,որ Կուլչինսկու «Инвентаре» գրքում առաջին անգամ նկարագրված է ձայնային սափորների մասին. «շատ անցքեր, որոնք թվում են փոքր և նեղ, քանի որ դրանց մեջ կարելի է միայն ձեռք տեղավորել, բայց պատերի ներսում դրանք ընդարձակվում են մեծ և լայն սափորների»։ Այդ ամենը ստեղծում է հատուկ ձայնային ռեզոնանս[5][6][7]։
2017-2018 թվականներին տաճարը վերականգնվել է։ Եկեղեցում տեղադրվել է հնագիտական պատուհան, որից երևում է պատմական սյան հիմքը[8]։ Վերականգնողական աշխատանքների ընթացքում փայտե պատը փոխարինվել է ջերմակայուն տախտակով․ տեղադրվել են քամու և ջրահեռացման համակարգեր։ Ձևավորումը արվել է կաղնու և սոճու փայտով։ Տաճարի պատերին տեղադրվել են ջերմաստիճանի և խոնավության վերահսկման սենսորներ։ Որոշվել է պարսպի մեջ ջերմային միացումներ անել, որպեսզի ցրտահարության ժամանակ որմերը չճաքճքեն[9][10]։
2017-2019 թվականներին վերականգնողական աշխատանքների ժամանակ աղյուսներից մեկի վրա հայտնաբերվել է մատնահետք, որը հավանաբար պատկանել է եկեղեցու շինարարներից մեկին։ Այնուհետև պարզվեց, որ խորանից դեպի եկեղեցու երկրորդ հարկ տանում էր նեղ սանդուղք, որի մեջ ներկառուցված էին ձայնային սափորներ[11]։
2019 թվականին Կոլոժայի եկեղեցին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցանկում[12]։
2021 թվականի հոկտեմբերին Գրոդնոյի և Վոլկովիսկի արքեպիսկոպոս Անտոնին հայտարարեց, որ մինչև 2025 թվականը քաղաքը նախատեսում է կառուցել Կալոժայի եկեղեցու կրկնօրինակը՝ վերարտադրելով 12-րդ դարի բնօրինակ տեքսը[13][14][15]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կալոժայի եկեղեցին մինչև ավերվելը (1850)
-
Կալոժայի եկեղեցու վերակառուցումը ճարտարապետ ակադեմիկոս Իվան Գորնոստաևի կողմից 1864 թվականին
-
Կալոժայի եկեղեցի
-
Աստվաամոր սրբապատկերը
-
Հուշադրամ
-
Եկեղեցու ավերակները, 1890
-
Եկեղեցու խորանը, 1897
-
Տաճարը Երկրորդ համաշխարհայինի տարիներին
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кишик, Ю. Архитектурная композиция. — Минск: Вышэйшая школа, 2015. — С. 101. — ISBN 978-985-06-2576-2
- Асноревский Е. Е. Коложа // Гродно – столица, которая осталась. — 2021. — ISBN 978-5-0055-3791-1
- Богданов, В., Алексеев, Л. Историография: западные земли домонгольской Руси в историко-археологическом осмыслении. — 2-е. — Москва: Юрайт, 2019. — С. 33. — ISBN 978-5-534-10628-2
- Уваров, А. Древности: труды Московскаго археологическаго общества. — Москва: Типография В. Е. Грачева и Товарищества, 1865. — Т. 1. — С. 38—39.
- Чукова, Т. А. Алтарь древнерусского храма конца X - первой трети XIII в.. — СПб.: Петербургское Востоковедение, 2004. — С. 95.
- Алексеев, А. В. Игнатий Кульчинский - первый исследователь белорусских древностей // Древности славян и Руси / под ред. Тимощук Б. А.. — Москва: Наука, 1988.
- Ожешковская И. Н. Архитектура Борисоглебской (Коложской) церкви в Гродно как монастырского храма базилианского ордена // Министерство образования Республики Беларусь Проблемы. Исследования. Тенденции развития региональной архитектуры : сборник научных трудов / под ред. Морозова В. Ф.. — Брест: Брестский государственный технический университет, 2017. — С. 72—77.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալոժայի եկեղեցի» հոդվածին։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Александр Лосминский Коложская церковь. — Минск: Беларусь, 2019. — С. 6. — ISBN 978-985-01-1301-6
- ↑ «Борисоглебская Коложская церковь» (ռուսերեն). Интерфакс-Запад. 2007 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Счасная, Е. В. Коложская церковь. ЮНЕСКО (1 мая 2021)
- ↑ Алексеев, 1988
- ↑ Кишик, 2015, էջ 101
- ↑ Богданов, Алексеев, 2019, էջ 33
- ↑ Уваров, 1865, էջ 38
- ↑ «Часть пола в Коложской церкви сделали из закаленного стекла. Зачем?» (ռուսերեն). “Гродненская правда”. 2019 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Благоустройство территории и новая дренажная система — в Гродно завершается второй этап капремонта Коложской церкви» (ռուսերեն). «Рэспубліка». 2018 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Коложская церковь получила новую деревянную стену: смотрите, как было и как стало». news.tut.by. 2018 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «РЕПОРТАЖ: Отпечаток пальца строителя, секретный ход, иконостас от Мулявина и другие достопримечательности древней Коложи» (ռուսերեն). Белта. 2020 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Счасная, Е. В. (2021 թ․ մայիսի 1). «Коложская церковь» (ռուսերեն). ЮНЕСКО. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «В Гродно построят копию Коложской церкви» (ռուսերեն). Еврорадио. 2021 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Гродно. Коложа» (ռուսերեն). Белтелерадиокомпания. 2016 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Зачем Гродно нужна вторая Коложская церковь?» (ռուսերեն). “Спутник”. 2021 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.