Կալման Միկսաթ
Կալման Միկսաթ հունգ.՝ Mikszáth Kálmán | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 16, 1847[1][2][3][…] |
| Ծննդավայր | Sklabiná, Veľký Krtíš District, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա |
| Վախճանվել է | մայիսի 28, 1910[1][2][3][…] (63 տարեկան) |
| Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա[4] |
| Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց[5][6] |
| Մասնագիտություն | գրող, լրագրող և քաղաքական գործիչ |
| Լեզու | հունգարերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բուդապեշտի համալսարան |
| Ուշագրավ աշխատանքներ | A fekete város?, A Strange Marriage?, The Siege of Beszterce? և Tót atyafiak? |
| Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Կիշֆալուդիի միություն, Պետոֆի հասարակություն և Budapest Association of Journalists? |
| Կուսակցություն | Liberal Party?[7] |
| Ամուսին | Ilona Mauks?[8] |
| Զավակներ | Kálmán Mikszáth? և Albert Mikszáth? |
Կալման Միկսաթ (հունգ.՝ Kálmán Mikszáth, հունվարի 16, 1847[1][2][3][…], Sklabiná, Veľký Krtíš District, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա - մայիսի 28, 1910[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիա[4]), հունգարացի արձակագիր։ Հունգարիայի ԳԱ պատվավոր անդամ (1889 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելով Պեշտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ապագա գրողը որոշ ժամանակ գավառում ծառայում է որպես պետական պաշտոնյա։ 1873 թվականին վերադառնում է Պեշտ, որտեղ հրատարակում է պատմվածքների առաջին ժողովածուն։ Նյութական դժվարությունները Միկսաթին ստիպում են մեկնել Սեգետ քաղաքը և զբաղվել լրագրությամբ։ Երկու տարի անց, նա նորից, այս անգամ վերջնականապես , վերադառնում է Պեշտ, արդեն որպես հասարակության կողմից ջերմորեն ընդունված պատմվածքների երկու ժողովածուների հեղինակ և դառնում է «Պեշտի նորություններ» թերթի աշխատակից։ 1887 թվականին դառնում է պառլամենտի պատգամավոր՝ կառավարական լիբերալ կուսակցության կողմից։ 1910 թվականին Հունգարիան հանդիսավորությամբ նշում է Միկսաթի ստեղծագործական կյանքի քառասնամյակը։ Հոբելյանից մի քանի օր անց նա մահանում է[9]։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրական ասպարեզում հաջողության է հասել «Հայրենակից սլովակներ» (1881 թ.) և «Բարի պալոցներ» (1882 թ.) պատմվածքների ժողովածուներով, որոնցում համակրանքով ու հումորով է պատկերել գյուղացիների կենցաղը։ Հրատարակվել են Միկսաթի «Հարգարժան պառլամենտ» (1886 թ.), «Ակումբ և միջանցք» (1887 թ.) պառլամենտական ակնարկները, «Ընտրություններ Հունգարիայում» (1893-1897 թթ.), «Բեստերցեի պաշարումը» (1895 թ.), «Ս. Պետրոսի հովանոցը» (1896 թ.), «Նոր Զրինիադա» (1898 թ.), «Տարօրինակ ամուսնություն» (1900 թ.), «Կրտսեր Նոստի և Մարիա տոոտի պատմությունը» (1908 թ.), «Սև քաղաքը» (1910 թ.) վեպերը[9]։
Լայոս Տոլնաին հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փնտրվում է մինիստր։ Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 24-49։ Ռուսերենից թարգմանեց Արմեն Մկրտչյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ 4,0 4,1 4,2 Миксат Кальман // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Tóth V. Nemzeti nagylétünk nagy temetője. A Fiumei Úti Sírkert és a Salgótarjáni utcai zsidó temető adattára — Budapest: National Heritage Institute, 2018. — P. 77.
- ↑ https://temeto.envimap.hu/content/photos_normal/fiumei/34/a9/2e/91-a287-0da0-b9c4-026b3220f789.jpg
- ↑ József B., László H. Magyarország kormányai (հունգ.) — 5 — Akadémiai Kiadó, 2004. — P. 433, 437. — 549 p.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #11912369X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 9,0 9,1 Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 20-21։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալման Միկսաթ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 543)։ |
- Հունվարի 16 ծնունդներ
- 1847 ծնունդներ
- Սլովակիայում ծնվածներ
- Մայիսի 28 մահեր
- 1910 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հունգարացի արձակագիրներ
- Հունգարացի գրողներ
- Հունգարացի լրագրողներ
- Հունգարիայի քաղաքական գործիչներ
- Բուդապեշտի համալսարանի շրջանավարտներ