Կալմական Աբդուկադիրով
Կալմական Աբդուկադիրով ղազ.՝ Қалмақан Әбдіқадыров | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1903[1] |
Ծննդավայր | Շիելի, Կզըլ-Օրդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 30, 1964[1] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Շիելի, Կզըլ-Օրդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ |
Լեզու | ղազախերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Ժանրեր | պոեզիա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Կալմական Աբդուկադիրով Վիքիդարանում |
Կալմական Աբդուկադիրի Աբդուկադիրով (ղազ.՝ Қалмақан Әбдіқадыров, ապրիլի 15, 1903[1], Շիելի, Կզըլ-Օրդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 30, 1964[1], Շիելի, Կզըլ-Օրդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։ ԽՄԿԿ անդամ (1928):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է չքավոր ղազախի ընտանիքում[2]։ Տասներկու տարեկանից բատրակություն է արել. բայի մոտ բատրակ է եղել մինչև 1924 թվականը։ Զբաղվել է ինքնակրթությամբ։ 1925 թվականին աուլից գնացել է քաղաք, որտեղ կառապանի աշխատանքի է անցել «Еңбекші қазақ» թերթի խմբագրությունում։ Նույն տարում տպագրվում է նրա «Сырдария» բանաստեղծությունը։ Բանաստեղծությունների անդրանիկ՝ «Բատրակ» ժողովածուն, տպագրվում է 1927 թվականին։
1928 թվականին ընդունվում է ԽՄԿԿ շարքերը։ 1932-1936 թվականներին «Социалста Қазақстан» թերթում բաժնի վարիչ է եղել և գրական աշխատող, «Әдебиет майданы» ամսագրում՝ տնօրենի տեղակալ։ 1936-1938 թվականներին եղել է Ղազախստանի խորհրդային գրողների միության գրական ֆոնդի տնօրենը, իսկ 1938-1939 թվականներին Ջամբուլ Ջաբաևի գրական քարտուղարը։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրական գործունեությունը սկսել է 1920-ական թվականներին։ Հեղինակ է մի շարք բանաստեղծական ժողովածուների՝ «Բատրակ» (ղազ.՝ Жалшы, 1927), «Ընթացք» (1932), «Ածխագործ» (1934), «Өлендер» (1935), «Բանաստեղծությունների ժողովածու» (1948) և այլն։ Նրա ստեղծագործությունների հիմնական մոտիվը ղազախ ժողովրդի կյանքն է սոցիալիզմի ներքո, նրա մասնակցությունը սոցիալիստական վերափոխմանը։ «Երդում» (ղազ.՝ Серт, 1945) բանաստեղծությունների ժողովածուն գրել է ռազմաճակատում, նվիրված է Հայրենական մեծ պատերազմին։
Գրել է նաև արձակ ստեղծագործություններ, որոնց մեջ առանձնանում են երեխաների համար գրվածները՝ «Ամանտայ», «Քաղցր սեխեր» (1936), ինչպես նաև «Կոմսոմոլյան օղակ» (1948) վիպակը, «Պատմվածքներ» (1952) ժողովածուն և այլն։ «Қажымұқан» վիպակը հրատարակվել է 1954, 1956, 1959 թվականներին։
Ղազախերեն է թարգմանել Արևելքի գրականության դասականներին՝ Ֆիրդուսուն, Ալիշեր Նավոին (1948), ղրղըզ գրող Աալի Թոքոմբաևի, ռուս գրող Վադիմ Կոժևնիկովի ստեղծագործությունները։ Թարգմանել է նաև արաբական «Հազար ու մի գիշեր»-ի հեքիաթները (հրատարակվել է 1949, 1955, 1962 թվականներին)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Абдукадыров Калмакан Абдукадырович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «АБДУКАДЫРОВ, Калмакан Абдукадырович». Литературная энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.
- Ապրիլի 15 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Ապրիլի 30 մահեր
- 1964 մահեր
- ԽՄԿԿ անդամներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ղազախ բանաստեղծներ
- Ղազախ արձակագիրներ
- Ղազախ թարգմանիչներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով