Կալկապեն
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Կալկապեն ազգային պարկ | |
|---|---|
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
Կալկապեն | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | 47°47′24″N 14°22′25″E / 47.79°N 14.37361111°E |
| Տարածք | 21 000 հա |
| Հիմնադրված է | 1997 |
| Կայք | kalkalpen.at(գերմ.) |
![]() | |
Կալկապեն (գերմ.՝ Kalkalpen), ազգային պարկ Ավստրիայում, գտնվում է Վերին Ավստրիայի տարածքում։ Կալկապեն ազգային պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 21 000 հեկտար։ Հիմնադրվել է 1997 թվականին։
Կալկապեն ազգային պարկը գտնվում է Շտայր քաղաքից դեպի հարավ։ Պարկի տարածքը գտնվում է ալպյան ստորոտներում և տարածվում է մինչև բարձրագագաթ ալպիական պիկեր։ Ազգային պարկի պահպանվող անտառային տարածքները համարվում են երկրի ամենամեծ և լավ պահպանված արգելոցներից մեկը։ Ազգային պարկի 4/5-ը անտառածածկ է։ Կալկապենում կան ավելի քան 30 տեսակ անտառներ, որոնց առավել բնորոշ են եղևնիները, հաճարենիները և սոճիները։
Կալկապեն ազգային պարկի տարածքում կան բազմաթիվ լեռնային վտակներ, աղբյուրներ, ալպյան մարգագետիններ և արոտավայրեր։ Կալկապենը ունի ավելի քան 800 աղբյուր, վտակների և գետերի ընդհանուր երկարությունը կազմում է 200 կմ։ Ջրի քայքայիչ ազդեցության հետևանքով պարկում առաջացել են կարստային քարանձավներ։
Կալկապեն ազգային պարկում ապրում են բազմաթիվ կենդանիներ, այդ թվում հազվագյուտ և անհետացող տեսակներ։ Կան ավելի քան 100 տեսակ թռչուններ և 1600 տեսակ թիթեռներ։ Այստեղ ապրում են բազմաթիվ բվեր։ Բուն դարձել է ազգային պարկի խորհրդանիշներից մեկը։ Հազվագյուտ հանդիպող կենդանիներից կարելի է առանձնացնել լուսաններին և գորշ արջերին։ Ֆլորան շատ բազմազան է։ Կան ավելի քան 850 տեսակ բույսեր, որոնցից 102-ը հազվագյուտ են կամ անհետացող, իսկ 59-ը գրանցված են բնության պահպանության ավստրիական դաշնային ցանկի մեջ։
Կալկապեն ազգային պարկի տնօրենությունը կատարում է աշխատանքներ մի շարք ավանդական անասունների վերստեղծման համար, ինչպիսին են ձիերը և մուրբոդեներ ցեղատեսակի կովերը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգային պարկի պաշտոնական վեբ-կայքը (գերմ.), (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալկապեն» հոդվածին։ |
