Կալլե Կասպերը հայ գրող Գոհար Մարկոսյան-Կասպերի ամուսինն էր։ Կասպերի հայտնի գործերից են՝ "Buridanid", "Taani prints Hamlet, nuhk"( Համլետ, Դանիայի իշխան, լրտես)։ Նա 1994 թվականին համահեղինակ է եղել Էստոնական սիրված ֆիլմերից "Jüri Rumm" սցենարի։ Նրա «Üksindus on hommikuti hell» վեպը (Միայնությունը քնքուշ է առավոտյան) թարգմանվել է ռուսերեն և տպագրվել է Neva գրական հանդեսում։ Կասպերի «Saksamaa õppetunnid» (Գերմանիայի դասերը) աշխատանքը շահել է ռուսական Զվեզդա ամսագրի տարեկան մրցանակը, որտեղ լույս է տեսել այս թարգմանությունը[1]։
Վերջին տարիներին Կասպերը էստոնական թերթերում հրապարակել է մեկնաբանություններ՝ քաղաքականության և արդի հարցերի վերաբերյալ, որոնք առանձնանում են հետխորհրդային Էստոնիայի զարգացումների քննադատությամբ և մշակութային ամերիկայնացումը չընդունելով։ Կասպերը, որպես հրապարակախոս, սատարում է նաև Ռուսաստանին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և կարոտախտային վերաբերմունք է արտահայտել սովետական շրջանի որոշ ասպեկտների նկատմամբ, որոնցից և ոչ մեկը տարածված չէ էստոնական հասարակության մեջ[2][3] : Կասպերը էստոներեն է թարգմանել նաև ռուս հեղինակների մի շարք աշխատություններ։
↑Kalle Käsper Mulle meeldib Vladimir Putin August 18, 2005 in SL Õhtuleht, available at «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
↑Mait RaunEesti mehe soojad sõnad armeenia rahvast ja Nõukogude Liidust in Eesti Päevaleht, April 15, 2005