Կալիֆոռնիական ցոլցլուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կալիֆոռնիական ցոլցլուն
Star Spangled Cat.jpg
Տեսակկատվի ցեղատեսակ
Ենթադասկատու
ԲնաշխարհԱՄՆ
Տեսականմուշը
TICAհամանմուշ

Կալիֆորնիական ցոլցլունը ընտանի կատվի տեսակ է, որ բուծվել է առավելապես վայրի կատվի նմանությամբ, ինչպիսին են օցելոտը և ընձառյուծը։ Արտաքինից մեծ կատվի տպավորություն է ստեղծում, գլուխը միջին չափի է, ճակատը՝ կլորավուն, ականջների հիմքը և բարձրությունը գրեթե հավասար են, աչքերն ունենում են բաց սաթե գույնից մինչև մուգ պղնձի գույն։ Արուները լինում են մինև 7 կգ, էգերը՝ 5 կգ։ Բնավորությամբ հեշտ հաղորդակցվող են, ակտիվ, ագրեսիվություն չեն դրսևորում։