Կալիֆոռնիական որդ
| Կալիֆոռնիական որդ | |
Կալիֆոռնիական որդ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Օղակավոր որդեր (Annelida) |
| Դաս | Clitellata |
| Կարգ | Crassiclitellata |
| Վերնաընտանիք | Lumbricoidea |
| Ընտանիք | Lumbricidae |
| Ցեղ | Eisenia |
| Տեսակ | Կալիֆոռնիական որդ (E. fetida) |
| Միջազգային անվանում | |
| Eisenia fetida | |
Կալիֆոռնիական որդ կամ կոմպոստային (լատին․՝ Eisenia fetida), փոքրիկ մազաշատ որդերի տեսակ է, որը պատկանում է սակավախոզաններին՝ (լատին․՝ Lumbricidae)։[1][2]։ Տեսակային անվանումը՝ (լատին․՝ fetida) նշանակում է «վատ հոտ ունեցող», ինչը կապված է այդ որդի մարմնից արձակվող յուրահատուկ և տհաճ հոտի հետ։ Դրանք էպիգեային են, գետնամակերևութային, հիմնականում ապրում են օրգանական նյութերի վերին շերտերում և հազվադեպ են հանդիպում հողի մեջ[3]։ Այս հատկանիշով նման են անձրևաորդերին՝ (լատին․՝ Lumbricus rubellus)։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս որդը ինտենսիվորեն մշակվել է 1950-ական թվականներին, որտեղից էլ առաջացել է դրա առևտրային անվանումը։ Այն ստացվել է ամերիկացի Թոմաս Ջեյսոն Բարեթի (1884 – 1975 թ․թ․) երկարատև աշխատանքի արդյունքում։ Նա Միացյալ Նահանգներում արդյունաբերական որդաբուծության հիմնադիրն է։
Կալիֆոռնիական որդերի նախնին սովորական գոմաղբի որդն է։ Միացյալ Նահանգներում այս տեխնոլոգիապես ընդունելի որդերի տեսակը հիմք է հանդիսացել բուծման աշխատանքների համար, որոնց ընթացքում 1959 թվականին բուծվել է կարմիր կալիֆոռնիական որդը։
Իր բնօրինակ վայրի նախորդներից տարբերվող տեսակն ունի բազմանալու ունակություն այգու մարգերում առանց որևէ շենքի կամ ջերմոցների։ Այն բաց երկնքի տակ տալիս է 18-26 անգամ ավելի սերունդ մեկ մշակության ցիկլի ընթացքում և 512 անգամ ավելի՝ փակ ջերմոցային պայմաններում, մինչդեռ վայրի ազգականները տալիս են միայն 4-6 անգամ ավելի սերունդ[4]։ Անողնաշարավոր է, ինչպես նաև մնացած բոլոր որդերը և իր կյանքի տևողությունը հասնում է մինչև 16 տարի։ Կալիֆոռնիական որդերը չեն սիրում ոչ շատ սառը ոչ էլ շատ տաք օդ (40°С — ից բարձր)։ Ամենանորմալ ջերմաստիճանը իրենց բազմանալու և կենսահումուսի առաջացման համար 19 — ից 20°С է[5][6][7]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալիֆոռնիական որդը կարմրա-շագանակագույն է, մարմնի վրա ունի փոքր օղակներ և դեղնավուն պոչ։ Նրա յուրաքանչյուր հատվածի վրա կան խոզանների նման մազիկներ՝ սետաներ՝ (լատին․՝ seta), որոնք բարակ, կոշտ մազանման ձևավորումներ են, գտնվում են որդերի մարմնի յուրաքանչյուր հատվածի վրա։ Դրանք ծառայում են որպես շարժման և ամրացման օժանդակ կառուցվածքներ, երբ որդը սողում է հողի միջով։ (լատին․՝ E. fetida) տեսակը ծագումով Եվրոպայից է, սակայն հատուկ կամ պատահական կերպով ներմուծվել է բոլոր մայրցամաքներ՝ բացի Անտարկտիդայից։
Այս որդն ունի յուրահատուկ բնական պաշտպանական համակարգ՝ իր մարմնային խոռոչի հեղուկում (լատին․՝ coelomic fluid)։ Այնտեղի բջիջները՝ coelomocytes, արտադրում են սպիտակուց՝ լիզենին (լատին․՝ lysenin), որը թունավոր է և ունակ է ծակել ու քանդել ներխուժող բջիջները[8]։ Լիզենինը հատկապես ազդում է այն բջիջների վրա, որոնց թաղանթներում շատ է սֆինգոմիելինը։ Այն կարող է վնասել նաև որոշ բակտերիաներ, օրինակ՝ (լատին․՝ Bacillus megaterium), որը գրամ-դրական ձվաձև բակտերիաների տեսակ է և լայնորեն կիրառվում է գյուղատնտեսության և այգեգործության ոլորտներում՝ որպես կենսապարարտանյութերի բաղադրիչ։ Սա հողի մեջ հանդիպող ամենամեծ բակտերիաներից մեկն է, թեև նրա ազդեցության ուղին ամբողջությամբ հայտնի չէ[9][10]։
Որդի մարմնի երկարությունը կազմում է 6-ից 10 սանտիմետր։ Մարմինը կազմված է 105 հատվածից (սեգմենտից), և յուրաքանչյուր հատվածում առկա է մանուշակագույն օղակ։ Մարմնի գույնը կարմրավուն է։ Համեմատած որդերի այլ տեսակների հետ՝ կոմպոստային որդը շատ շարժուն է և վտանգի դեպքում անմիջապես փորձում է փախչել։

Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալիֆոռնիական որդը (լատին․՝ Eisenia fetida) ևս հերմաֆրոդիտ է, այսինքն՝ ունի միաժամանակ և արական և իգական սեռական օրգաններ։ Սովորաբար բազմացումը տեղի է ունենում երկու որդերի փոխադարձ կցման միջոցով, հնարավոր է նաև ինքնաբեղմնավորում[11]։
Երկու որդերը միանում են իրենց կլիտելումներով։ Կլիտելումը (լատին․՝ clitellum) որդերի և տզրուկների մարմնի առաջային հատվածում գտնվող հաստացած, գեղձային և չմարմնավորված հատված է, որը արտադրում է թանձր, լորձանման պատյան՝ ձվերի համար։ Այն տեղակայված է մարմնի առաջային մասում՝ 14-րդից մինչև 17-րդ հատվածների (սեգմենտների) միջև։ Դրանք տեսանելի են դառնում միայն բազմանալու ընթացքում։ Զուգավորման ժամանակ նրանք միմյանց փոխանցում են սերմնահեղուկ։ Այնուհետև երկու որդերն էլ արտադրում են բոժոժներ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրվում է մի քանի ձու։ Բոժոժներն ունեն կիտրոնի ձև։ Սկզբում ունեն բաց դեղնավուն գույն, իսկ զարգանալուն զուգընթաց նրանց գույնը հասնում է շագանակագույնի։ Դրանք տեսանելի են անզեն աչքով։ 25°C պայմաններում մոտ 3 շաբաթ հետո (լատին․՝ Eisenia fetida)-ի ձագերը դուրս են գալիս բոժոժից[12]։
Որդի սեռական հասունացումը կարելի է որոշել նրա օղակով՝ կլիտելումներով։ Թեև կալիֆոռնիական որդերը հերմաֆրոդիտ են (ունեն թե արական, թե իգական սեռական օրգաններ), բազմացման համար անհրաժեշտ են երկու տեսակի առանձնյակներ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմպոստային որդը հիմնականում ապրում է քայքայված բույսերի տակ՝ օրինակ՝ կոմպոստի կամ գոմաղբի կույտերում, ինչպես նաև մարգագետիններում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակն օգտագործվում է վերմիկոմպոսացման մեջ, որը օրգանական նյութերի քայքայման արդյունք է և ստացվում է տարբեր տեսակների որդերի՝ սովորաբար կարմիր որդերի, սպիտակ որդերի և այլ ցեցային որդերի միջոցով։ Այս գործընթացի արդյունքում առաջանում է խառնուրդ՝ բաղկացած քայքայվող բուսական կամ սննդային թափոններից, անկողնային (ծածկույթային) նյութերից և որդերի արտազատումներից՝ այսինքն՝ վերմիկաստից։
Այս գործընթացը կոչվում է վերմիկոմպոստացում, իսկ որդերի բուծումն այս նպատակով՝ որդաբուծություն կամ վերմիկուլտուրա։ (օրգանական պարարտանյութի) արտադրության մեջ։

Որդաբուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որդերի բուծումը կատարվում է կենցաղային, գյուղատնտեսական կամ արդյունաբերական Նպատակներով[13]։ Դրանք օգտագործվում են կոմպոստացման, հողի բարելավման կամ սպիտակուցային զանգված ստանալու համար, ինչպես նաև թույլ է տալիս վերամշակել տարբեր տեսակի օրգանական թափոններ՝ վերածելով բարձրորակ էկոլոգիապես մաքուր պարարտանյութի՝ կենսահումուսի: Բացի այդ, որդերի բերրիության շնորհիվ, կարելի է մեծացնել դրանց կենսազանգվածը՝ որպես կերային հավելումներ օգտագործելու համար գյուղատնտեսական կենդանիների և թռչունների սննդակարգում:
Որդեր բուծելու համար կոմպոստը պատրաստվում է տարբեր օրգանական թափոններից՝ գոմաղբ, հավի գոմաղբ, ծղոտ, թեփ, ընկած տերևներ, մոլախոտեր, ծառերի և թփերի ճյուղեր, վերամշակող արդյունաբերության թափոններ, բանջարեղենի պահեստավորում և այլն: Կոմպոստի շրջակա միջավայրի պայմանները օպտիմալացնելուց հետո որդերը տեղադրվում են կոմպոստի մեջ: 2-3 ամիս անց բազմապատկված որդերը նմուշառվում են ստացված կենսահումուսից:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Жизнь животных. В 7 т. / гл. ред. В. Е. Соколов. — 2‑е изд., перераб. — М. : Просвещение, 1987. — Т. 1 : Простейшие. Кишечнополостные. Черви / под ред. Ю. И. Полянского. — С. 388. — 576 с. : ил.
- ↑ Дождевые черви / Чесунов А. В., Стриганова Б. Р. // Динамика атмосферы — Железнодорожный узел. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 185—186. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 9). — ISBN 978-5-85270-339-2.
- ↑ Вид Eisenia fetida (англ.) в Мировом реестре морских видов (World Register of Marine Species). (Дата обращения: 24 марта 2021).
- ↑ https://vermilife.ru/krasnyj-kalifornijskij-cherv/
- ↑ https://davitsargsyanblog.wordpress.com/
- ↑ http://kvadro-44.ru/index.php/ru/nasha-produktsiya/dlya-selskogo-khozyajstva/krasnyj-kalifornijskij-cherv/razvedenie-krasnogo-kalifornijskogo-chervya-v-domashnikh-usloviyakh.html
- ↑ https://agro-market.net/news/gardening/afera_veka_kaliforniyskiy_krasnyy_cherv_/?srsltid=AfmBOoo2AWRC05A_8f17ZmkuB4znPxCNXneg8-xV3nLqeDithm7qTqqX
- ↑ https://green-pik.ru/sections/95.html%26article%3D4?utm_source=chatgpt.com
- ↑ https://pubmed.ncbi.nlm.nih.gov/15261736/
- ↑ https://www.sciencedirect.com/science/article/pii/S0021925817471122
- ↑ Domínguez, Jorge; Velando, Alberto; Aira, Manuel; Monroy, Fernando (2003-01-01). "Uniparental reproduction of Eisenia fetida and E. andrei (Oligochaeta: Lumbricidae): evidence of self-insemination: The 7th international symposium on earthworm ecology · Cardiff · Wales · 2002". Pedobiologia. 47 (5): 530–534. Bibcode:2003Pedob..47..530D. doi:10.1078/0031-4056-00224. ISSN 0031-4056.
- ↑ Neuhauser, Edward F.; Hartenstein, Roy; Kaplan, David L. (August 1980). "Growth of the Earthworm Eisenia Foetida in Relation to Population Density and Food Rationing". Oikos. 35 (1): 93–98. Bibcode:1980Oikos..35...93N. doi:10.2307/3544730. JSTOR 3544730. Retrieved 2020-10-14.
- ↑ https://habr.com/ru/articles/596011/
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կալիֆոռնիական որդ կատեգորիայում։ |