Կալիֆոռնիական անոտ մողես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կալիֆոռնիական անոտ մողես
Կալիֆոռնիական անոտ մողես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Ընտանիք Անոտ մողեսներ
Ցեղ Անոտ մողեսներ
Տեսակ Կալիֆոռնիական
անոտ մողես
Լատիներեն անվանում
Anniella pulchra
Gray, 1852
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Կալիֆոռնիական անոտ մողես (լատիներեն՝ Anniella pulchra), մողեսակերպերի կարգի անոտ մողեսների ընտանիքին պատկանող սողունի տեսակ: Անոտ մողեսների ընտանիքին պատկանող իլիկամողեսների համեմատ ունեն բավականին բարդ ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական կառուցվածք[1]:

Տարածվածություն և կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիֆոռնիական մողեսները տարածված են բացառապես Ամերիկա աշխարհամասի հյուսիսային հատվածում՝ Կալիֆոռնիայից մինչև Սան Ֆրանցիսկո ձգվող օվկիանոսի ափերին: Նախընտրում է բնակվել չոր ավազոտ հողածածկ ունեցող տարածքներում, որին բնորոշ է նոսր բուսականությունը: Ապրում է ավազուտներում, չոր հողերում, ինչպես նաև ընկած ծառերի տակ:

Չոր հողերի մեջ կալիֆոռնիական անոտ մողեսը բնակվում է մինչև 10-15 սմ խորություններում: Այնտեղ նա անցուղիներ է փնտրում: Վարում է ակտիվ ցերեկային կենսակերպ: Սնվում է փոքրիկ միջատներով, ինչպես հողի մեջ, այնպես էլ ցամաքում: Ունի սողուններին բնորոշ լավ զարգացած նյարդային համակարգ և հզոր հոտառություն: Հոտառական ընկալիչների լավ զարգացվածության պատճառով նա անգամ հողի տակից է զգում իր որսի հոտը, որն հնարավորություն է ընձեռում վերջինիս հեշտությամբ բռնել որսը:

Կալիֆոռնիական անոտ մողեսները ձվակենդանածին սողուններ են:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անոտ մողեսներն ունեն մարմնի համաչափ կառուցվածք, որի ընդհանուր երկարությունը կազմում է 25 սմ: Մարմնի վերին հատվածը դարչնագույն է, իսկ որոշ տեսակների մոտ մարմինն ունի ամբողջովին մուգ գունավորում:

Անոտ մողեսները ոտքեր չունեն: Այս առանձնյակների մոտ նախնիններին չեն պահպանվել անգամ ուրիշ տեսակների մոտ ռուդիմենտ հանդիսացող վերին և ստորին վերջույթները:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 208 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Даревский И. С., Орлов Н. Л. Редкие и исчезающие животные. Земноводные и пресмыкающиеся / под ред. В. Е. Соколова. — М.: Высш. шк., 1988. — С. 276—277. — 100 000 экз. — ISBN 5-06-001429-0.
  • Жизнь животных в 7-ми т. / Гл. редактор В. Е. Соколов. Т. 5. Земноводные и пресмыкающиеся. / А. Г. Банников, И. С. Даревский, М. Н. Денисова и др.; под ред. А. Г. Банникова — 2-е изд., перераб. — М.: Просвещение, 1985. — С. 244.