Կալիֆոռնիական Էշոլցիա
Կալիֆոռնիական Էշոլցիա | |
![]() Կալիֆոռնիական Էշոլցիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
Ընտանիք | Կակաչազգիներ (Papaveraceae) |
Ենթաընտանիք | Կակաչայիններ (Papaveroideae) |
Տրիբա | Eschscholzieae |
Ցեղ | Eschscholzia |
Տեսակ | Կալիֆոռնիական Էշոլցիա (E. californica) |
Միջազգային անվանում | |
Eschscholzia californica |
Կալիֆոռնիական Էշոլցիա (լատիներեն՝ Eschscholzia californica), Էշոլցիանների (Eschscholzia) տիպի կակաչաազգիների (Papaveraceae) ընտանիքի խոտաբույս։ Նրան անվանում են նաև «Կալիֆոռնիական ոսկեգույն կակաչ» (անգլ.՝ California goldenpoppy) և «կալիֆոռնիական կակաչ» (անգլ.՝ California poppy): Կալիֆոռնիական կակաչը համարվում է Կալիֆոռնիա նահանգի ծաղիկ-խորհրդանիշը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսն առաջին անգամ հայտնաբերվել է մոտավորապես 1791-1795 թվականներին. շոտլանդացի Արչիբալդ Մենզիսը սերմերը էր հավաքում Խաղաղ օվկիանոսի ափերում, բայց նրա հավաքած սերմերը չծլեցին և մնացին չուսումնասիրված։ 1816 թվականի աշնանաը «Рюрик» նավով, որի հրամանատարն էր երիտասարդ լեյտենանտ Օտտո ֆոն Կոտցեբան, ռուսական գիտարշավախումբը այցելեց Սան Ֆրանցիսկոյի ծովախորշը։ Գիտախմբի կազմում կային երկու բնապախույզներ՝ բուսաբան և պոետ Ալդելբերտ ֆոն Շամիսոն և Հովհաննես Ֆրիդրիխ ֆոն Էշոլցը, որը որպես բժիշկ մասնակցում էր այդ շուրջերկրյա ծովագնացությանը։ Էշոլցն ու Շամիսոն հավաքեցին կոլեկցիա և սկսեցին գիտական հետազոտություններ կատարել։ Շամիսոն Եվրոպա վերադառնալուց հետո սերմերից աճեցրեց և թվարկեց մոտ 30 տեսակի բույսեր։ Նոր տեսակի կակաչի անունը նա դրեց Էշոլցի անունով, ընդ որում անվան մեջ t տառը սղված է (գերմաներեն՝ Johann Friedrich von Eschscholtz)[1][2]: Վաղ իսպանական նորաբնակաները նրան անվանեցին իսպ.՝ copa de oro («ոսկեգույն բաժակ»)։ Ըստ լեգենդի՝ ծաղկի ծիրանագույն թերթիկները դառնում են ոսկու և լցնում են երկիրը այդ թանկարժեք մետաղով։ 1903 թվականին կալիֆոռնիական էշոլցիան դարձավ Կալիֆոռնիա նահանգի պաշտոնական ծաղիկը[3]։
Արեալ և բնակեցման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալիֆոռնիական Էշոլցիան հանդիպում է Կալիֆոռնիայում, Օրեգոնում, հարավային Վաշինգտոնում, Նևադայում, Արիզոնայում, Նյու Մեքսիկոյում (ԱՄՆ), Սոնորա և Ստորին Կալիֆոռնիա (Մեքսիկա) նահանգներում։ Աճում է չմշակված, երաշտին դիմակայող հողերում։ Ծաղիկը հեշտությամբ աճում է այգիներում և մեծ քանակությամբ օգտագործվում է ծաղկաբուծության մեջ, կանաչապատման և մայրուղիների բարեկարգման համար։ Հաճախ առանց միջամտության տարածվուն է ճանապարհների եզրերեին և այլ վնասված հողերում, որտեղ բազմանում է ինքնաերմանմամբ։
Արգելանոց[խմբագրել | խմբագրել կոդը]


Լոս Անջելեսի շրջակայքի հյուսիսում՝ Անտելոպ հովտում, գտնվում է կալիֆոռնիական կակաչի արգելավայրը, որը զբաղեցնում է 706 հեկտար։ Ծաղկման շրջանում արգեկոցի ամբողջ տարածքը ծածկվում է ոսկեգույն ծաղիկներով։ Բացի այդ կալիֆոռնիական կակաչի խոշոր դաշտեր գտնվում են Bear Valley և Փոյնթ Բյուկոն հովիտներում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա կամ միամյա խոտաբույս։ Ցողունը ուղիղ է կամ ճյուղավոր, բարձրությունը 5-60 սմ, հարթ, երբեմն գորշակապույտ գույնի։ Առանցքավոր արմատը հիմնականում հանդիպում է բազմամյա բույսերում։ Տերևները ճյուղավոր, հատվածավորված, կլոր կամ սուր ծայրերով։ Ծաղիկ միայնակ է դեղնանարնջագույն թերթիկներով, որպես կանոն հիմքում կան նարնջագույն 20-60 մմ բծեր։ Ծաղկում է փետրվարից մինչև սեպտեմբեր։ Գիշերը և ցուրտ եղանակին ծաղիկը փակվում է, իսկ ցերեկը կրկին բացվում է, բայց կարող է մնալ փակ, եթե եղանակը ամպամած է[4]։ Պտուղը 3-9 սանտիմետրանոց արկղիկ է, սերմերը դարչնագույն կամ սև գույնի են 1,5—1,8 մմ, ցանցավորված։
Օգտագործումը բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալիֆոռնիական կակաչի թերթերն օգտագործում էին Հյուսիսային Ամերիկայի հնդիկները բժշկական նպատակներով, իսկ նեկտարը օգտագործում էին կոսմետիկա պատրաստելու համար։ Սերմերը օգտագործում էին ուտելիք պատրաստելու ժամանակ[4]։
Բույսի ջրային մզվածքը ունի հանգստացնող և հակադեպրեսային ազդեցություն[5]։ Մզվածքը նաև չափավոր հանգստացնում է ծխելիս։ Սակայն այդ ազդեցությունը ներկայացված է ավելի թույլ, քան ափիոնային կակաչի մոտ, որովհետև կալիֆոռնիական կակաչը ունի ալկալոիդների ուրիշ դաս[6][7]։
Դեղագործական հետազոտությունները կենդանիների վրա ցույց տվեցին, որ կալիֆոռնիական կակաչի ջրաալկոգոլային մզվածքը հակադրում է բենզոդիազեպինի ընկալիչներին։ Մզվածքը տիրապետում էր ծայրամասային անալգետիկի էֆեկտով, բյաց չէր տիրապետում հակադեպրեսային, հակասեպտիկ կամ հակահիսթամին էֆեկտներով[8]։
Օգտագործումը այգեգործության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այդ բազմամյա բույսը մշակույթի մեջ օգտագործվում էր որպես ամառաբույս։ Կազմում է ճյուղավոր կամ 45-50 սանտիմետրանոց կոմպակտ թփեր։ Վայրի բույսը ունի ծաղկի դեղին յուրահատուկ գունավորում։ Բացի ժառանգած դեղին գունավորմանը և սովորական ծաղկապատյանը ունի նաև նարնջագույն, վարդագույն, կարմրի երանգները բազմաթեր և ծալքավորված թերթիկներով։
Ծաղկման ժամանակը կախված է ցանելու պահից։ Սերմերը աշնանը ցանելուց հետո բույսը ծաղկում է մայիսին կամ հունիսին (դա կախված է եղանակից և, թե որտեղ է բույսը ցանվել), գարոնանը, եթե ցանեն հուլիսին, բույսը կծաղկի հոկտեմբերին։ Սովորաբար ցանում են նույն սկզբնական վայրում։ Ծիլերը հայտնվում են 10-14 օր հետո։ Տնկում են իրարից 20-25 սանտիմետր հեռավորության վրա։ Կարող են բազմանալ ինքնասերմացմամբ։ Պտուղները հասնում են ծաղկելուց մի ամիս հետո։ Սերմերը պահում են երկու տարուց ոչ ավելի ժամանակահատվածում։
Էշոլցիան լուսասեր, ցրտադիմացկուն և չորադիմացկուն բույս է։ Չի ընդունում շատ ոռոգումը և թարմ պարարտանյութները։ Հարմար է եզրածուների և եզրազարդերի, ծաղկամանների, տարանների, անփոխարինելի է գեղեցիկ պատշգամներ և պատուհանագոգերի համար։ Էֆեկտիվ է առանձին մասիվներում և խմբերում [9]։
Էշոլցիան կարող է աճեցվել որպես սենյակային բույս, բայց ձմռանը շատ կարևոր է ծաղկին լրացուցիչ լույս հաղորդել։
Կալիֆոռնիայի խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիֆոռնիական Էշոլցիան կամ կալիֆոռնիական կակաչը համարվում է Կլաիֆոռնիա նահանգի պաշտոնական ծաղիկ-խորհրդանիշը։ Այն պատկերված է նահանգ տանող բոլոր ավտոճանապարհներին[10]։ 1890 թվականին Կալիֆոռնիա նահանգի ծաղկաբուծության ընկերությունի կողմից նա ընտրվեց որպես նահանգի խորհրդանիշ՝ առաջ անցելով կալախորտուսից և Romneya coulteri-ից։ 1903 թվականին դուրս եկավ մի կանոն՝ ամրացնելով ծաղկի կարգավիճակը։ Ապրիլի 6-ը նշվում է կալիֆոռնիական կակաչի օրը։
Հետաքրքիր է, որ տարածված է կարծիք, իբր կա այնպիսի կանոն, որը չի թուլյատրում ծաղիկը կտրել ու վնասել։ Սակայն այդպիսի կանոն գոյություն չունի, բացի ավտոճանապարհների և հանրային հողերում աճացրած ծաղիկները կտրելը կամ վնասելը՝ առանց դրա թույլատվության (Cal. Penal Code Section 384a)[11]: ՝
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Приусадебное хозяйство, 1988
- ↑ «Эшшольц, Иоганн-Фридрих»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ California Poppy
- ↑ 4,0 4,1 «California poppy, golden poppy, copa de oro»։ Florida Museum of Natural History, University of Florida։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-08-ին։ Վերցված է 2012-04-09
- ↑ Rolland, A.; Fleurentin, J.; Lanhers, M.C.; Younos, C.; Misslin, R.; Mortier, F.; Mortier, J.M. Behavioural Effects of the American Traditional Plant Eschscholzia Californica: Sedative and Anxiolytic Properties(անգլ.) // Planta Medica : journal. — 1991. — Т. 57. — № 3. — С. 212—216.
- ↑ Klvana, M.; Chen, J.; Lepine, F.; Legros, R.; Jolicoeur, M. Analysis of Secondary Metabolites From Eschscholtzia Californica by High-performance Liquid Chromatography(անգլ.) // Phytochemical Analysis : journal. — 2006. — Т. 17. — № 4. — С. 236—242.
- ↑ MacLeod, B.P.; Facchini, P.J. Methods for Regeneration and Transformation in Eschscholzia Californica: A Model Plant to Investigate Alkaloid Biosynthesis(անգլ.) // Methods in Molecular Biology : journal. — 2006. — Т. 318. — С. 357—368.
- ↑ Rolland, A.; Fleurentin, J.; Lanhers, M.C.; Misslin, R.; Mortier, F. Neurophysiological Effects of an Extract of Eschscholzia Californica Cham. (Papaveraceae)(անգլ.) // Phytotherapy Research : journal. — 2001. — Т. 15. — № 5. — С. 377—381.
- ↑ Немченко Э.։ ««Родственники» маков»։ КЦ Зеленая линия։ Վերցված է 2013-09-17
- ↑ «California Government Code §421»։ State of California։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-15-ին
- ↑ California Code — Section 384а
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кудрявец Д. Эшшольция родом из Калифорнии // Приусадебные хозяйство. — 1988. — № 3. — С. 80. — ISSN 0207-2173.
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- GRIN: Eschscholzia californica
- IPNI: Eschscholzia californica
- California Poppy
- Флора Северной Америки
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
|