Կալիստրատ Բաբախին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կալիստրատ Բաբախին
մայիսի 2, 1918(1918-05-02) - մայիսի 22, 1987(1987-05-22) (69 տարեկանում)
ԾննդավայրTomsk uyezd, Tomsk Governorate, Խորհրդային Ռուսաստան
Մահվան վայրԲոլոտնինսկի շրջան, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲոլոտնինսկի շրջան
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Լենինի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Խորհրդային Միության հերոս, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան և «Աշխատանքի վետերան» մեդալ

Կալիստրատ Իվանովիչ Բաբախին (մայիսի 2, 1918(1918-05-02), Tomsk uyezd, Tomsk Governorate, Խորհրդային Ռուսաստան - մայիսի 22, 1987(1987-05-22), Բոլոտնինսկի շրջան, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Հայրենական պատերազմի մասնակից, 3-րդ Բելառուսական ճակատի 11-րդ գվարդիայի բանակի 26-րդ գվարդիայի հրաձգային դիվիզիայի 30-րդ գվարդիայի առանձնակի սակրավոր գումարտակի ջոկատի հրամանատար, Խորհրդային Միության հերոս, գվարդիայի սերժանտ:

Կենսագրութուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1918 թվականի մայիսի 2-ին, Տոմսկի գավառի Կոզլովկա գյուղում (այժմ գյուղը գտնվում է Նովոսիբիրսկի մարզի Բոլոտնի շրջանում), գյուղացիների ընտանիքում: 1943 թվականից ի վեր եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն (6) (ԽՄԿԿ) անդամ: Ավարտել է տարրական դպրոցը, աշխատել է կոլտնտեսությունում:

1938 թվականից զինակոչվել է Կարմիր բանակ: 1940 թվականին նա զորացրվել է: Երկրորդ անգամ զինակոչվել է 1942 թվականի մայիսին: Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտերում է 1942 թվականի հունիսից: Պատերազմել է 3-րդ բելառուսական ճակատում:

Պատերազմի տարիներին նրա ձեռքով անցել են ոչ ավել ոչ պակաս տասնչորս հազար ական: Հարձակման ժամանակ զինյալները գիտեին, որ եթե առջևից Բաբախինի ջոկատն է, ապա հաջողությունն ապահովված է:

Բերեզինա գետի մարտանցման ժամանակ հատկապես աչքի է ընկել 30-րդ գվարդիայի սակրավորների գումարտակի ջոկատի հրամանատար Բաբախինը։ 1944 թվականի հունիսի 30-ին թշնամու հետ դաժան մարտերի ժամանակ նա առաջինն էր ով հասավ գետի հակառակ ափը: Իր պատրաստած լաստանավը անցկացրել է 4 թնդանոթ, 42 կցորդներով զինամթերք և ավելի քան 120 մարտիկներ:

1944 թվականի հուլիսի 14-ին, Նեման գետի մարտանցման ժամանակ լողալով աջ ափից ձախը անցկացրել է ճոպան: Գերմանավիների կրակոցների տակ դժվարությամբ անցնելով գետի մյուս ափը, գվարդիայի սերժատը ամրացրեց ճոպանը և հսկեց այն մինչև օգնական ուժերի ժամանումը: Իր գործողությունների արդյունքում Բաբախինը նպաստեց լաստանավերով հրետանիի, հետևազորի, կցորդներով զինամթերք և սննդամթերքի, գետն անցկացնելու գործին:

1945 թվականի Մարտի 24-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով, Բերեզին և Նեմման գետերի մոտ մղված մարտերում ցուցաբերված քաջության և հերոսության համար, գվարդիայի սերժանտ Բաբախինին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» կրծքանշանով (№ 5006):

Ամբողջ պատերազմի ընթացքում չունեցավ գրեթե որ մի քերծվածք: Սակայն Կենիսբերգի ամրոցի պատերի մոտ ականազերծման աշխատանքների ժամանակ արկը պայթել է Բաբախինի ձեռքի մեջ: Նրան անմիջապես տեղափոխել են բուժ կետ: Չնայած վիրաբուժների հաշված 10 վնասվածքների, նա ապրեց։

1946 թվականին հիվանդանոցում մի քանի ամիս բուժվելուց հետո Բաբախինը զորացրվեց: Նա վերադարձավ իր հայրենի գյուղ, որպես 2-րդ կարգի հաշմանդամ: Մինչև 1982 թվականը նա աշխատել է կոլտնտեսությունում: Մահացել է 1987 թվականի մայիսի 22-ին:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նա թաղվել է Կոզլովկա գյուղի գերեզմանոցում:
  • Նրա հայրենի գյուղում իր անունով փողոց է անվանվել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Hero of the Soviet Union medal.png Կալիստրատ Բաբախին «Երկրի հերոսներ» կայքում (Ստուգված է 19 Ապրիլի 2011)