Կալիպսո Բոտեզ
Կալիպսո Բոտեզ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1879 |
Ծննդավայր | Յաշ, Ռումինիա |
Վախճանվել է | ենթդ․ 1933 |
Մասնագիտություն | գրող և կանանց իրավունքների պաշտպան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան |
Կալիպսո Բոտեզ (ռումիներեն՝ Calypso Botez, 1879, Յաշ, Ռումինիա - ենթդ․ 1933), ռումինացի բանաստեղծուհի, սուֆրաժիստուհի և կանանց իրավունքների իրավապաշտպան։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յասիի Ալեքսանդրու Յոհան Կուզայի անվան համալսարանի պատմության և փիլիսոփայության ֆակուլտետը ավարտելուց հետո, Կալիպսո Բոտեզը փիլիսոփայություն է դասավանդել Բուխարեստի միջնակարգ դպրոցում, միաժամանակ հանդիսանալով հանրակրթական դպրոցների տեսչական հանձնաժողովի անդամ։ Առաջին աշխարհամարտի տարիներին զբաղեցրել է Կարմիր խաչի ղեկավարի պաշտոնը Գալացում[1]։ 1917 թվականին, կանանց իրավունքների շարժման մի քանի ակտիվիստների հետ միասին, նա հիմնել է Ռումինացի կանանց քաղաքացիական և քաղաքական ազատագրման ասոցիացիան, իսկ 1921 թվականին՝ Ռումինիայի կանանց ազգային խորհուրդը, հետագայում դառնալով դրա նախագահը[2]։ Կալիպսո Բոտեզը եղել է Ռումինիայի կանանց ուղղափառ հասարակության կենտրոնական կոմիտեի անդամ, Համերաշխություն ընկերության կոմիտեի, Մտավոր միության կոմիտեի և Ռումինիայի սոցիալական ինստիտուտի անդամ։ Վճռականորեն պայքարել է Ռումինիայում կանանց վիճակի բարելավման համար։
Կալիպսո Բոտեզը գրել է կանանց իրավունքների մասին՝ շեշտելով, որ Ռումինիայի սահմանադրության առաջին հոդվածում ասվում է, որ բոլոր քաղաքացիները հավասար են։ 1919 թվականին հրատարակել է «Ռումինացի կանանց իրավունքների խնդիրը» աշխատությունը։ Կալիպսո Բոտեզը պայքարում էր կառավարության իրավասությունների, կանանց իրավունքների և ամուսնալուծությունների մասին օրենքի բարեփոխման համար։ 1920 թվականին նա հրատարակել է «Ֆեմինիզմի խնդիրը»։ Դրա տարրերի համակարգումը» աշխատությունը։ Նա ամսագրերում հրապարակել է «Գրական խոսակցություններ», «Իդեալիստների հանդես», «Գիտության և սոցիալական բարեփոխումների տեսություն» և այլ հոդվածներ։ Իր աշխատանքներում պաշտպանել է կանանց ընտրական իրավունքները, տնտեսական աճը, կանանց մտավոր և քաղաքական ազատագրումը՝ նպաստելով ամուսնալուծություններին և ճնշելով ռեժիմը` «Ռումինացի կանանց իրավունքների խնդիրը» (1919), «Սահմանադրություն. Կանանց իրավունքները ապագայում» (1922), «Կանանց քաղաքացիական իրավունքներն ապագայում» (1924), «Զեկույց կանանց իրավական կարգավիճակի մասին» (1932) և այլն։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Women's Rights in the Future Constitution (1922)
- Women's Rights in the Future of the Civil Code (1924)
- Report on the Legal Situation of Women (1932)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Calypso Botez - Enciclopedia României - prima enciclopedie online despre România». enciclopediaromaniei.ro (ռումիներեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ 1957-, Haan, Francisca de; Krasimira., Daskalova; Anna., Loutfi (2006 թ․ հունվարի 1). A biographical dictionary of women's movements and feminisms : Central, Eastern, and South Eastern Europe : 9th and 20th centuries. CEU Press/Central European University Press. ISBN 9789637326394. OCLC 977384067.
{{cite book}}
:|last=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marcu, George (coord.) - Dicționarul personalităților feminine din România, Editura Meronia, București, 2009.
- de Haan, Francisca et al - A biographical dictionary of women's movements and feminisms։ Central, Eastern, and South Eastern Europe։ 9th and 20th centuries, editura Universității Central-Europene, 2006.
- 1879 ծնունդներ
- Ռումինիայում ծնվածներ
- 1933 մահեր
- Ալեքսանդրու Յոհան Կուզայի անվան համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ
- Կին իրավապաշտպաններ
- Ռումինացի բանաստեղծուհիներ
- Ռումինացի կին գրողներ
- Ռումինացի հասարակական գործիչներ
- Ռումինացի սուֆրաժիստներ
- Ռումինացի ֆեմինիստներ