Կալիումական աղեր
Կալիմունական աղեր, 1. կալիումական պարարտանյութերի արտադրության հումքը, ջրում լուծելի կալիումի և կալիումամագնեզիումական միներալներ<nից (սիլվինիտ, կարնալիտ, կաինիտ, պոլիհալիտ և այլն) կազմված լեռնային նստվածքային ապաներ: Հիմնական բաղադրիչներն են՝ կարնալիտային՝ 45-85% կարնալիտ, 18-50% հալիտ (NaCl) և խառնուրդներ, սիլվինիտ, խարտզալց՝ 8–25% սիլվին (KCl), 40-60% հալիտ (NaCl) և խառնուրդներ: Կալիմունական աղեր առաջանում են հալիտային ջրամբարների մակերեսի մի մասում գոյացած կալիումական բնաղաջրի գոլորշացման հետևանքով: Պարունակում են 12-30% K2O: Կալիմունական աղերի խոշոր հանքավայրերի մեծ մասը գտնվում է Ռուսաստանում (Ուրալ՝ Սոլիկամսկ, Պերմի շրջան), Արևմտյան Ղազախստանում, Արմևմտյան Ուկրաինայում, Բելառուսում, Գերմանիայում, Կանադայում, Ֆրանսիայում և Կալիմունական աղեր արտադրում են կալիումի քլորիդ, կալիումի սուլֆատ և այլ պարարտանյութեր:
2. Կալիումական պարարտանյութ, լուծվում է ջրում, թույլ խոնավածուծ է, քարացող, պարունակում է 30-40% K2O: Մանրացված կաինիտի KMg (SO4 )Cl · 2H2O կամ սիլվինիտի և կալիումի քլորիդի խառնուրդն է: Կիրառում են բոլոր տիպի (հատկապես յուրացված տորֆաճահիճներում, ողողվող, կավավազ ճմապոդզոլային) հողերում տարբեր մշակաբույսերի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |