Կալինինոյի տոհմային անասնաբուծական տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կալինինոյի տոհմային անասնաբուծական տնտեսություն, կոչվել է Մ. Ի. Կալինինի անվան, կազմակերպվել էր 1964 թվականին, Հայկական ԽՍՀ Կալինինոյի շրջանի Կալինինո քտա-ի կոլտնտեսության բազայի վրա։ Հողային ընդհանուր տարածությունը 8265 հա էր, որից գյուղատնտեսական արտադրության մեջ օգտագործելի էր 6026 հա (վարելահող՝ 2825 հա, խոտհարք՝ 1341 հա, արոտավայրեր՝ 1824 հա, պտղատու այգի՝ 36 հա)։ 1978 թվականին տնտեսությունում բուծվում էր 2928 գլուխ կովկասյան գորշ տավար, որից կով՝ 1170։ Օժանդակ ճյուղ էր ոչխարաբուծությունը (1500 գլուխ)։ Զբաղվում էին նաև կերաբույսերի և կարտոֆիլի մշակությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png