Կալինինգրադ (մարզադաշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալինինգրադ
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունԿալինինգրադ
Երկիր Ռուսաստան
Բացված2018
ՍեփականատերԿալինինգրադի մարզ
Տարողություն45 015
Տնային թիմԲալթիկա Կալինինգրադ ՖԱ
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքrostec-arena.ru
Քարտեզ
Քարտեզ
 Kaliningrad Stadium Վիքիպահեստում

Կալինինգրադ մարզադաշտ (ռուս.՝ Стадион Калининград[1]), ֆուտբոլային[2] մարզադաշտ Կալինինգրադում։ ՖԻՖԱ2010 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ Ռուսաստանի պաշտոնական հայտի հիման վրա մարզադաշտում տեղի կունենան 2018 թվականի աշխարհի գավաթի խաղերը[3]։

Տեխնիկա-տնտեսական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտի տեխնիկա-տնտեսական բնութագրեր[4]
  • Շինարարության հեռանկարային ժամկետներ՝ 2015 թվականի հուլիսի վերջ - 2017 թվականի նոյեմբեր[5]
  • Տարողունակություն՝ 35 հազար տեղ
  • Տարածքի մակերես՝ 24,4 հեկտար
  • Մարզադաշտի շինարարական տարածք՝ 49 384,5 մ²
  • Մարզադաշտի ընդհանուր մակերես՝ 109 721,8 մ²
  • Շինարարական ծավալ՝ 348 057,3 մ³
  • Բարձրության ցուցիչ՝ 46,826 մ
  • Տրիբունայի մակերես՝ 20 535 մ
  • Ֆուտբոլի դաշտի չափը՝ 105,0×68 մ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտը կառուցվել է հատուկ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության համար։ Սկզբում նախատեսվում էր, որ նոր մարզադաշտը կտեղավորի 45015 հանդիսատես, սակայն սեպտեմբերի վերջին որոշվել է փոխել տարողունակությունը՝ 35000 տեղ[6]։ Նախագիծը հիմնված է լեգենդար «Ալյանց Արենա» գաղափարի վրա, երբ Գերմանիայում տեղի է ունեցել 2006 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Այն երկու օթյակով մարզադաշտ է՝ հագեցած բարձրակարգ անվտանգության և տեսահսկման համակարգերով։ Շահագործման ժամկետը` 2018 թվական։ Նախագծի սկզբնական արժեքը կազմել է 11 միլիարդ ռուբլի, ավելի ուշ նախագծի արժեքը փոխվել է 17,3 միլիարդ ռուբլի[7]։

2012 թվականի ապրիլին տարածաշրջանի կառավարությունը որոշեց մարզադաշտի կառուցման համար վերցնել ֆրանսիական «Wilmotte & Associes Sa» ճարտարապետական բյուրոյի ծրագիրը։ Նախագծի արժեքը կազմում է 720 միլիոն, 50 տոկոսը դաշնային բյուջեից, մյուս մասը` մարզային բյուջեից։ Արենայի շինարարությունը կսկսվի տեխնիկական և բյուջետային փաստաթղթերի պատրաստումից հետո։ Սկզբում ենթադրվում էր, որ 2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո մարզադաշտը կդառնա 25 հազար տարողությամբ, որի համար տանիքի հատվածը կտեղափոխվի մի կողմ, սակայն հետագայում իշխանությունները հրաժարվեցին տարողունակությունը կրճատելու գաղափարից։

2012 թվականի հոկտեմբերի վերջին տարածաշրջանային իշխանությունները բաց մրցույթ հայտարարեցին Աշխարհի գավաթի մարզադաշտի նախագծման և աշխատանքային փաստաթղթերի մշակման համար։ Մրցույթի հաղթող ճանաչվեց «Մոստովիկ» ընկերությունը։ 2013 թվականի մարտի սկզբին Մոստովիկը հրապարակեց մարզադաշտի նախագիծը, որը ստացավ «Արենա Բալթիկա» աշխատանքային անունը[8]։ Մոստովիկը պլանավորում է համագործակցել գերմանական GMP Architekten ընկերության հետ[9]։

2014 թվականի հունիսին Օմսկի արբիտրաժային դատարանը Մոստովիկին սնանկ է ճանաչել և 2015 թվականի մարտին Մոստովիկի հետ պայմանագիրը դադարեցվել է[10]։ 2014 թվականի ապրիլի 1-ին Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրամանագիր է ստորագրել, որով «Կրոկուս Ինթերնեշնլը» («Crocus International») նշանակվել է որպես «Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության կողմից շինարարության իրականացման միակ կատարող»[11]։ Կալինինգրադի մարզի կառավարությունը «Կրոկուս Ինթերնեշնլ» ընկերության հետ կնքել է պետական պայմանագիր մարզադաշտի նախագծման և աշխատանքային փաստաթղթերի մշակման վերաբերյալ[12]։

2015 թվականի հունիսի 10-ին հայտնվել է, որ մարզադաշտի նախագիծն ուղարկվել է պետական փորձաքննության[13]։ Հուլիսի 20-ին ներկայացվել է ստադիոնի մակետը[14]։

Օգոստոսի 10-ին հայտնի է դարձել, որ մարզադաշտը կկոչվի «Կալինինգրադի մարզադաշտ» կամ Kaliningrad Stadium անգլերեն տարբերակով։ Աշխարհի առաջնությունից հետո հնարավոր է անունը փոփոխվի[1]։

2018 թվականի ապրիլի 11-ը նոր մարզադաշտում կայացել է առաջին հանդիպումը. Կալինինգրադի «Բալթիկան» 1։ 0 հաշվով հաղթել է Սամարայի «Կռիլյա Սովետով» թիմին։ Մարզադաշտի պատմության մեջ առաջին գոլը խփել է Իվանչյանի հարձակվող Սենին Սեբաին[15]։ Խաղին ներկա է գտնվել 14926 հանդիսատես։

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդային լուսանկար, 2017, մայիս

2014 թվականի դեկտեմբերին ավարտվել են հողերի խտացման վերաբերյալ աշխատանքները։ 2015 թվականի հունվարին ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման համար սկսվեցին նախապատրաստական աշխատանքներ[16]։ 2015 թվականի օգոստոսին սկսվել են հիմքի նախապատրաստական աշխատանքները[17]։

2015 թվականի ամռանը Կալինինգրադի մարզի կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ռոլբինովը տեղեկացրեց, որ մարզադաշտի շինարարությունը պետք է սկսվի նույն տարվա օգոստոսի 10-ին[18], սակայն մինչ այդ օրը մարզադաշտի նախագիծը դեռևս չէր անցել պետական փորձաքննություն[19]։ 2018 թվականի մարտին Կալինինգրադի մարզադաշտը շահագործման թույլտվություն է ստացել։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալինինգրադում կանցկացվի 2018 թվականի աշխարհի գավաթի խմբային փուլի 4 հանդիպում։ Թիմերը հայտնի են դարձել 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Կրեմլի պետական պալատում անցկացվող վիճակահանությունում։

Ամսաթիվ Ժամ Թիմ #1 Արդյունք Թիմ #2 Փուլ Հանդիսատես
Հունիսի 16, 2018 21:00 Խորվաթիա Խորվաթիա 2–0 Նիգերիա Նիգերիա Խումբ D 31,136[20]
Հունիսի 22, 2018 20:00 Սերբիա Սերբիա 1–2 Շվեյցարիա Շվեյցարիա Խումբ E 33,167[21]
Հունիսի 25, 2018 20:00 Իսպանիա Իսպանիա 2–2 Մարոկկո Մարոկկո Խումբ B 33,973[22]
Հունիսի 28, 2018 20:00 Անգլիա Անգլիա 0–1 Բելգիա Բելգիա Խումբ G 33,973[23]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Арена к ЧМ-2018 по футболу в Калининграде будет называться «Стадион Калининград»». ТАСС. 10 августа 2015.
  2. Л. Рудницкий. (24.12.2010). «Планы строительства и реконструкции российских стадионов к ЧМ-2018» (ռուսերեն). stroyka.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. «Russia to host 2018 FIFA World Cup» (անգլերեն). Официальный сайт ФИФА. 02.12.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. «Стадион в Калининграде к чемпионату мира по футболу 2018». Россия2018.рф. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. «В Калининграде начались испытания свайного поля под стадион к ЧМ-2018 по футболу». ТАСС.
  6. «Арены ЧМ-2018 в Екатеринбурге и Калининграде будут вмещать 35000 зрителей». Официальный сайт ФЦП «Развитие физической культуры и спорта в Российской Федерации на 2006-2015 годы». 25.09.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  7. Стоимость стадиона в Калининграде к ЧМ-2018 составит 17,3 млрд рублей
  8. ««Разноцветные волны и башни по углам»: «Мостовик» представил эскиз стадиона к ЧМ-2018 в Калининграде». Калининград.ру. 06.03.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
  9. ««Мостовик» привлечёт GMP Architekten к проектированию стадиона в Калининграде». Калининград.ру. 06.03.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
  10. ««Мостовик» признан банкротом». Новый Калининград. 02 Июня 2015.
  11. Правительство Российской Федерации (01.04.2014). «Распоряжение Правительства Российской Федерации от 28.03.2014 № 469-р». Официальный интернет-портал правовой информации.
  12. «Власти региона заключили контракт на проектирование стадиона к ЧМ-2018». Новый Калининград. 13 Февраля 2015.
  13. «Проект калининградского стадиона к ЧМ-2018 отправлен на госэкспертизу». Новый Калининград. 10 Июня 2015.
  14. «Представлен макет стадиона к ЧМ-2018 в Калининграде». Россия2018.рф. 20 июля 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  15. ««Балтика» обыграла «Крылья Советов» в первом матче на стадионе «Калининград»». Чемпионат.ком.
  16. «В Калининграде начали подготовку к строительству объектов ЧМ-2018». Комсомольская правда. 26 января 2015.
  17. «В Калининграде испытывают сваи для стадиона к чемпионату мира по футболу». Калининградская ГТРК. 09.07.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  18. «Строительство стадиона к ЧМ-2018 в Калининграде начнется 10 августа». Россия2018.рф. 25 июля 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  19. Калининград: долгая дорога к стадиону
  20. «Match report – Group D – Croatia - Nigeria» (PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հունիսի 16. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
  21. «Match report – Group E – Serbia - Switzerland» (PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  22. «Match report – Group B – Spain - Morocco» (PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հունիսի 25. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  23. «Match report – Group G – England - Belgium» (PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հունիսի 28. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]