Կալիմնոս (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիմնոս (կղզի)
Տեսակկղզի և պոլիս
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորԿալիմնոսի մունիցիպալիտետ
ՎայրԵգեյան ծով
Մակերես109
Քարտեզ
Քարտեզ

Կալիմնոս (հուն․՝ Κάλυμνος), հունական կղզի Եգեյան ծովի հարավարևմտյան հատվածում։

Նույնանուն՝ Կալիմնոսի մունիցիպալիտետն իր մեջ ներառում է նաև Պսերիմոս (130 մարդ), Տելենդոս (54), Կաոլիմնոս (20), Պլատի (2) և մի քանի այլ անմարդաբնակ կղզյակներ (Գլարոնիսիա, Կալավրոս, Ներա, Սբ․Նիկոլայ, Սբ․ Անդրեյ, Պիտտա)։ Ընդհանուր մունիցիպալիտետի տարածքը կազմում է 134,544 կմ², իսկ ընդհանուր բնակչությունը կազմում է 16441 մարդ։

Աշխարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիմնոսը մտնում է Դոդեկանեսյան կղզիախմբի (Հարավային Սպորադներ) մեջ։ Այն տեղակայված է Բոդրումի թերակղզուց արևմուտք (Հին Հալիկառնաս)՝ Կոս և Լերոս կղզիների միջև։ Կղզին մոտավոր ունի ուղղանկյան տեսք, ունի 21 կմ երկարություն, 13 կմ լայնություն, և ընդգրկում է 109 կմ² տարածք։ Տարածքով՝ Հունաստանի 26-րդ խոշոր կղզին է։ Ափերը կտրտված են և առաջացել են ծովախորշեր։ Ռելիեֆը լեռնային է՝ ամենաբարձր գագաթը Կիրա Պսիլին է (700մ)։ Կղզու վրա չկա խմելու ջուրը, այն ներկրվում է մայրցամաքային Հունաստանից և Հռոդոս կղզուց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու առաջին բնակիչները եղել են կարիացիները։ Հնում Կալիմնոսի պատմությունը կապված է եղել հարևան կղզու՝ Կոսի պատմության հետ։ Միջնադարում կղզին պատկանում էր Բյուզանդիային, իսկ 13-րդ դարում կղզին Վենետիկի համար ծառայում էր որպես ռազմածովային բազա։ 15-րդ դարի երկրորդ կեսին Օսմանյան կայսրությունը սկսեց հավակնել կղզին նվաճելուն և 1522 թվականին գրավեց այն։ Սակայն, ի տարբերություն Ռոդեսի և Կոսի, Օսմայնան կայսրության ժամանակաշրջանում թուրքերը Կալիմնոս կղզի չեն ներգաղթել։

1912 թվականի մայիսի 12-ին կղզին բռնազավթվեց Իտալիայի թագավորական ռազմածովային ուժերի կողմից իտալա-թուրքական պատերազմի ժամանակ։ Կալիմնոսն՝ այլ կղզիախմբերի հետ միասին, իտալական վերահսկողության տակ էր մինչև 1947 թվականը, երբ տեղի ունեցավ Դոդեկանեսի կղզիների վերամիավորումը Հունաստանի հետ։

1943 թվականի հոկտոմբորի 22-ին Կալիմնոսի մոտակայքում գտնվող կղզեխմբում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ ականների վրա պայթեցին հունական «Անդրիաս» և բրիտանական HMS Hurworth (L28) ականակիրները։

Բնակչություն և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2004 թվականին անցկացրած մարդահամարի տվյալներով՝ Կալիմնոս կղզում ապրում է 16 441 մարդ։ Կալիմնոսը Հունաստանի ամենաբնակեցված կղզիներից մեկն է՝ շնորհիվ ժամանակակից Հունաստանում հազվադեպ հանդիպող մեծ ընտանիքի շարունակական ավանդույթի։ Կղզու տնտեսության հիմքն է հանդիսանում սպունգավորսությունը։ Ներկայումս կղզում գործում է ձկնորսական 3 թանգարան։ Նշանակալի են առևտրական նավատորմի վրա աշխատող կղզիացիների ներդրումները և արտագաղթողների դրամային փոխանցումները։ Վերջին տասնամյակի ընթացքում տնտեսության մեջ զբոսաշրջության բաժինը նկատելիորեն աճել է (2006 թվականից ի վեր կղզում գործում է օդանավակայան), բայց զբոսաշրջությունը չի հանդիսանում կղզու տնտեսության հիմնական ճյուղը։ Պետք է նշել, որ վերջին տասնամյակի ընթացքում կղզին դարձել է համաշխարհային լեռնագնացության կենտրոններից մեկը՝ տարեկան ընդունելով 8000 ալպինիստի[1][2][3]։ Կալիմնոսում տարին երկու անգամ անց է կացվում Կալիմնոսի ժայռամագլցում համաշխարհային փառատոնը, որը ոչ մրցութային է և տեղի է ունենում ամեն ամառ։

19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում կալիմնոսցիները առևտուր էին անում Եգեյան ծովում նաև Լիբիայի, Թունիսի և Ալժիրի մոտակայքում։ Հետպատերազմյան տարիներին Հյուսիսային Աֆրիկայի անկախ պետությունների կողմից կիրառված սահմանափակումներով՝ բնակիչների առևտրական գործունեությունը տեղափոխվեց Ֆրանսիա, իսկ կենտրոնը դարձավ Մարսել քաղաքը։ Բայց գոյություն ուներ երկու պետություն, որոնց հետ հարաբերությունները, բնակչության տեղափոխումը, կարելի է համեմատել միայն հունական մետրոպոլիտների և նրանց գաղութների հետ։ Դրանք են Թարպոն-Սպրինգսը, ԱՄՆ, Ֆլորիդա և Դարվինը, Ավստալիա։ Թարպոն-Սպրինգսը ամերիկյան քաղաք է, որտեղ գտնվում է ամենամեծ հունական բնակավայրը, շուրջ 6000 մարդ։ Հույները հաստատվել են այստեղ 1880 թվականին և նրանք այստեղից Կալիմնոս են բերել սպունգավորսության արհեստը[4]։ Կան նաև փոքր գաղութներ, որոնք ավելի երիտասարդ են, այնտեղ բնակվում է շուրջ 8000 մարդ։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեորգիոս Իկոնոմու՝(1861 – 1935) հույն նկարիչ, սրբապատկերիչ, 19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ
  • Քրիս Ալախուսոզ՝ ամերիկյան հանրապետական քաղծառայող, Տարպոն-Սպրինգի քաղաքապետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Калимнос Полезная информация для «рекриэйшинел клаймеров». / Скалолазание.Районы / Mountain.RU
  2. «Школа альпинизма и скалолазания ALEXCLIMB, обучение, восхождения с гидом, обучение скалолазанию, ледолазанию, технике альпинизма, курс практической GPS навигации, консультации …». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 1-ին.
  3. «Калимнос (Kalymnos) → Скалолазные районы → Скалолазы всех стран объединяйтесь». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. «Greek ancestry by city — ePodunk». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիմնոս (կղզի)» հոդվածին։