Կալիակրա
| Կալիակրա | |
|---|---|
| Տեսակ | արգելոց և հրվանդան |
| Երկիր | |
| Վարչատարածք | Kavarna?, Դոբրիչի մարզ և Balgarevo? |
| ԲԾՄ | 19 մետր[1] |
| Մակերես | 713,67 հեկտար |
| Ջրլիցի ափին | Սև ծով |
| Ձևավորում | սեպտեմբերի 27, 1941 |
![]() | |
![]() | |
Կալիակրա (բուլղարերեն ՝ Калиакра), սևծովյան երկար, նեղ հրվանդան Բուլղարիայի հյուսիսում՝ Հարավային Դոբրուջա տարածաշրջանում, Կավառնայից 12 կմ դեպի արևելք և Վառնայից 60 կմ դեպի հյուսիս-արևելք։ Ափը զառիթափ է՝ ուղղահայաց ժայռերով, որոնք հասնում են ծովի մակերևույթից մինչև 70 մ բարձրության[2]։
Կալիակրան արգելոց է, որտեղ կարելի է դիտարկել դելֆիններ, ձկնկուլներ, մաշկոտանիներ և այլ կենդանատեսակներ (այդ թվում՝ արտասովոր, հազվագյուտ կենդանատեսակներ)։ Այնտեղ գտնվում են նաև Դոբրուջայի դեսպոտատի տիրակալի՝ դեսպոտ Դոբրոտիցայի նստավայրի ու պարիսպների մնացորդները: Արգելոցի մաս կազմող Բոլատա ծովախորշը՝ փոքրիկ, պաշտպանված լողափով, ընկած է գեղատեսիլ կիրճի մուտքից անմիջապես հյուսիս։
Անունը և պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ողջ պատմության ընթացքում հրվանդանի և միջնադարում այնտեղ կառուցված բերդի համար գործածվել են հետևյալ անունները[3].
Թրակերեն՝ Տիրիզիս
Հունարեն՝ Καλή Άκρα Kalē Akra. Կապո Կալակրիա
Թուրքերեն ՝ Չելիգրա Բուրուն
Ռումիներեն՝ Կալիակրա
«Կալիակրա» անվանումը բյուզանդական հունական ծագում ունի։ Այն «καλός» («գեղեցիկ») և «άκρα» («թերակղզի» կամ «ամրոց») բառերի համադրություն է և ավանդաբար թարգմանվում է որպես «գեղեցիկ թերակղզի»[2][4]։
1791 թվականի օգոստոսի 11-ին այս հրվանդանի մոտ տեղի է ունեցել ռուս-թուրքական պատերազմի (1787–1792) կարևոր ծովամարտերից մեկը։
Կալիակրայի՝ նոր ժամանակների առաջին փարոսը կառուցվել է 1866 թվականին «Օտտոմանյան կայսրության ընկերության» (Compagnie des Phares de l’Empire Ottoman) կողմից: Այժմյանը (10 մետրանոց գլանաձև քարե աշտարակ՝ լապտերով և գալերեայով) կառուցվել է 1901 թվականին, ունի 68 մ ֆոկուսային բարձրություն և սպիտակ լույս (յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ), ինչպես նաև նավիգացիոն ռադիոհաղորդիչ և մառախուղի ազդանշան[3]։
Կալիակրայի մոտակայքում կա միջին ալիքի հեռարձակման մեծ ռադիոկենտրոն, որը երբեք չի գործարկվել: Տարածքում կառուցվել է մի քանի հողմակայան: Կա գոլֆի երեք դաշտ, որոնք նախագծվել են լեգենդար գոլֆիստներ Գարի Փլեյերի և Իան Վուսնամի նախաձեռնությամբ:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 «Нос Калиакра (Cape Kaliakra)» (búlgaro). Վերցված է 11 de febrero de 2007-ին.
{{cite web}}: Unknown parameter|editorial=ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,0 3,1 enlace roto|1=cita libro|url=http://stalker.dir.bg/1982.doc%7Ctítulo=Фаровете по българския черноморски бряг|apellidos=Асадуров|nombre=Милан|editorial=Stalker.Dir.bg|idioma=búlgaro|fechaacceso=11 de febrero de 2007 |2=http://stalker.dir.bg/1982.doc |bot=InternetArchiveBot
- ↑ cita libro |url=http://www.meteo-tour-bg.com/index.php?option=content&task=view&id=36&Itemid=68 |título=700 наименования от българското черноморие |apellidos=Трифонов |nombre=Трифон |año=2006 |idioma=búlgaro |isbn=9548991330 |fechaacceso=11 de febrero de 2007 |urlarchivo=https://web.archive.org/web/20070928021026/http://www.meteo-tour-bg.com/index.php?option=content&task=view&id=36&Itemid=68 |fechaarchivo=28 de septiembre de 2007
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Manfred Oppermann: Thraker, Griechen und Römer an der Westküste des Schwarzen Meeres. Zaberns Bildbände zur Archäologie, Zabern, Mainz 2007, ISBN 978-3-8053-3739-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիակրա» հոդվածին։ |
| ||||||

