Jump to content

Կալեն Էսպերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալեն Էսպերյան
Ծնվել էհունիսի 8, 1961(1961-06-08)[1] (63 տարեկան)
Բարինգտոն
Երկիր ԱՄՆ
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՈւրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան և Barrington High School?

Կալեն Էսպերյան (հունիսի 8, 1961(1961-06-08)[1], Բարինգտոն), ամերիկահայ օպերային երգչուհի (լիրիկական սոպրանո)։ Խաղացանկը ընդգրկում է հիմնականում Ջուզեպպե Վերդիի և Ջակոմո Պուչչինիի ստեղծագործությունները։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-1990–ական թթ. հանդես է եկել «Մետրոպոլիտեն օպերա» (Լուիզայի դերերգ, Վերդիի «Լուիզա Միլլեր» օպերա), Լոնդոնի «Քովենտ-Գարդեն» (Դեզդեմոնայի և Ամելիայի դերերգեր Վերդիի «Օթելլո» և «Սիմոն Բոկանեգրա» օպերաներում[2]), «Լա Սկալա» (Մինայի դերերգ, Վերդի «Ստիֆելիո»), Փարիզի ազգային օպերա (Դեզդեմոնա, Վերդիի «Օթելլո» օպերա), Բուենոս Այրեսի «Կոլոն» (Միմի, Պուչինիի «Բոհեմ» օպերա), Չիկագոյի «Լիրիկ օպերա» (Լիուի, Դեզդեմոնայի և Ալիսա Ֆորդի դերերգերը համապատասխանաբար Պուչչինիի «Տուրանդոտ», Վերդիի «Օթելլո» և «Ֆալստաֆ» օպերաներ) թատրոններում, ինչպես նաև Եվրոպայի և ԱՄՆ այլ օպերային բեմերում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. Rothstein, Edward (29 September 1993). "Review/Opera; Tenors in a Friendly Duel Open the Met's Season".

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]