Կալանդր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալանդր

Կալանդր (ֆր.՝ calandre), գլանների (2-20) համակարգից բաղկացած մամլիչ, որոնց արանքով անց են կացնում նյութը (գործվածք, թուղթ, ռետին և այլն)՝ նրա խտությունը, ողորկությունը մեծացնելու կամ նրան փայլ հաղորդելու և կամ վրան նկարներ ու նախշեր տպադրոշմելու համար։

Կալանդրը կիրառում են տեքստիլ, թղթի և ռետինի արտադրության մեջ՝ պլաստմասսայից պոլիմերային թաղանթներ և շինվածքներ պատրաստելիս։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 169