Կալամին (դեղ)
Կալամին | |
---|---|
![]() | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կալամին, (հայտնի է նաև որպես կալամինի լոսյոն), դեղորայք, որն օգտագործվում է մեղմ քորի բուժման նպատակով[1][2]։ Այն ներառում է արևային այրվածքները, միջատների խայթոցները, կաղնու, բաղեղի թույներից կամ այլ գործոններից առաջացած մեղմ մաշկային հիվանդությունները[3][4]։ Այն կարող է օգնել չեզոքացնել մաշկի գրգռումը[5]։ Այն կիրառվում է մաշկային ծածկույթներին որպես կրեմ կամ լոսյոն[1]։
Որպես կողմնակի ազդեցություն կարող է դրսևորվել մաշկի գրգռումը[3]։ Այն համարվում է անվտանգ հղիության ընթացքում[3]։ Կալամինը ցինկի օքսիդի և 0,5% երկաթի օքսիդի () համադրություն է[6]։ Լոսյոնը արտադրվում է լրացուցիչ բաղադրիչներով, ինչպիսիք են ֆենոլը և կալցիումի հիդրօքսիդը[6][7]։
Կալամինի լոսյոնը օգտագործվել է դեռևս մ․թ․ա․ 1500 թվականին[8]։ Այն ներառված է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության առաջին անհրաժեշտության դեղերի ցանկում՝ ամենաանվտանգ և ամենաարդյունավետ դեղամիջոցներ, որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում[9]։ Կալամինը հասանելի է առանց դեղատոմսի որպես ընդհանուր դեղամիջոց[4]։ Զարգացող երկրներում մեծածախ վաճառքի արժեքը կազմում է 0,25-3,85 ԱՄ$ 100 մլ-անոց շշի համար[10]։ Մեծ Բրիտանիայում այն Առողջապահության Ազգային ծառայության համար արժե 0,44 ֆունտ[1]։
Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալամինը կիրառվում է քորի բուժման համար[1]։ Այն ներառում է արևային այրվածքները, միջատների խայթոցները կամ այլ մաշկային մեղմ հիվանդություններ[4]։
Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնարավոր կողմնակի ազդեցություններից ամենահաճախ հանդիպող մաշկի գրգռումն է։ Այլ ավելի հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններից են դեմքի, կոկորդի, լեզվի այտուցը, շնչառության դժվարացումը, կարմրությունը, ցանավորումը և քորը[11]։ Հղիության ժամանակ կալամինի կողմնակի ազդեցություններն ուսումնասիրող հետազոտություններ չեն կատարվել, սակայն երկար տարիներ հղիների կողմից այն կիրառվել է և որևէ լուրջ ազդեցություն չի նկարագրվել[12]։
ԱՄՆ-ի Սննդամթերքի և Դեղորայքի վարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականի մամլո հաղորդագրությունով ԱՄՆ-ի Սննդամթերքի և Դեղորայքի վարչությունը հայտարարեց,որ չի ներկայացվել ոչ մի ապացույց,որ Կալամինը արդյունավետ է միջատների խայթոցից առաջացած մաշկի գրգռվածության բուժման համար,կամ առհասարակ խայթոցների[13]։ Չկան ապացույցներ նաև կաղնուց, բաղեղից առաջացած քորի բուժման վերաբերյալ։
2008 թվականի սեպտեմբերի 2-ի փաստաթղթում ԱՄՆ-ի Սննդամթերքի և Դեղորայքի վարչությունը խորհուրդ տվեց կիրառել առանց դեղատոմսի որոշ արդիական ապրանքատեսակներ նախատեսված մաշկի խնամքի համար,ինչպիսին է Կալամինը։ Այն կլանում է թունավոր բույսերի կողմից առաջացած մաշկի խոնավությունը,ինչպիսիք են թունավոր բաղեղը,կաղնին։ Այս բույսերից առաջացած ցավի կամ քորի մեղմացման համար նույն փաստաթութը խորհուրդ է տալիս սառը ջրով թրջոցներ և արդիական կորտիկոստերոիդներ[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 British national formulary : BNF 69 (69 ed.)։ British Medical Association։ 2015։ էջ 801։ ISBN 9780857111562
- ↑ WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջ 303։ ISBN 9789241547659
- ↑ 3,0 3,1 3,2 «Aqueous Calamine Cream BP - Summary of Product Characteristics (SPC) - (eMC)»։ www.medicines.org.uk։ նոյեմբերի 18, 2016։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 30, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 29, 2016
- ↑ 4,0 4,1 4,2 Hamilton Richart (2015)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition։ Jones & Bartlett Learning։ էջ 191։ ISBN 9781284057560
- ↑ «Calamine (topical) medical facts from Drugs.com»։ www.drugs.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին։ Վերցված է 2020-02-04
- ↑ 6,0 6,1 Braun-Falco Otto, Plewig Gerd, Wolff Helmut Heinrich, Burgdorf Walter (2012)։ Dermatology (անգլերեն) (2 ed.)։ Springer Science & Business Media։ էջ 1724։ ISBN 9783642979316։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-29-ին
- ↑ Ma Joseph K. H., Hadzija Boka (2012)։ Basic Physical Pharmacy (անգլերեն)։ Jones & Bartlett Publishers։ էջ 327։ ISBN 9780763757342։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-30-ին
- ↑ Bendich Adrianne, Deckelbaum Richard J. (2016)։ Preventive Nutrition: The Comprehensive Guide for Health Professionals (անգլերեն) (5 ed.)։ Springer։ էջ 608։ ISBN 9783319224312։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-30-ին
- ↑ World Health Organization model list of essential medicines: 21st list 2019։ Geneva: World Health Organization։ 2019։ WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO
- ↑ «Calamine»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ «Calamine topical Side Effects: Common, Severe, Long Term»։ Drugs.com (անգլերեն)։ Վերցված է 2020-02-04
- ↑ «Calamine Lotion BP - Summary of Product Characteristics (SmPC) - (emc)»։ www.medicines.org.uk։ Վերցված է 2020-02-04
- ↑ «Banning 415 Ingredients from Seven Categories of NonPrescription Drugs»։ Press Release։ FDA։ P92-27։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 13, 2009-ին
- ↑ September 2, 2008 FDA Document Archived July 16, 2010, at the Wayback Machine.